запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան «քցել է» թուրքերին

Թուրքական Midek İnşaat Sanayi ve Dış Ticaret Ltd. Şti ընկերության ներկայացուցիչ Վեյսել Գյուլդողանը դիմել է Ադրբեջանի դատախազության կոռուպցիայի դեմ պայքարի գլխավոր վարչության ղեկավար Քյամրան Ալիեւին Ֆինանսական շուկաների վերահսկման պալատի տնօրենների խորհրդի նախագահ Ռուֆատ Ասլանլիի դեմ բողոքով:

Haqqin.az-ը, վկայակոչելով Qafqazinfo-ին, հաղորդում է, որ Գյուլդողանը Դատախազությանն ուղղված նամակում հայտնել է, որ 2012-ին իրենց ընկերության ներկայացուցիչ Մարատ Իյիգերյուրի եւ Ռուֆատ Ասլանլիի միջեւ Roseville Apartments էլիտար բնակելի համալիրում Ասլանլիի բնակարանը եւ Գետաբեկում վիլլան՝ դեկորի պարագաներով, տեխնիկական սարքավորումներով, կահույքով, ջահերով եւ մետաքսե գորգերով կահավորելու մասին պայամանգիր էր կնքվել:

Այս համաձայնագրի շրջանակներում թուրքական ընկերությունը արտասահմանում գնել էր անհրաժեշտ ամեն ինչ եւ կահավորել էր 620 քառ. մետր ընդհանուր մակերեսով Ասլանիի բնակարանը եւ ամրոցի տեսքով վիլլան:

Բացի այդ ամենը, Ռուֆատ Ասլանլիի պատվերով Roseville Apartments էլիտար բնակելի համալիրում նրա մեծ բնակարանի, որը ձեւավորվել էր 3 բնակարանների միավորմամբ, ինչպես նաեւ Գետաբեկում նրա կալվածքի համար արտասմանում գնվել եւ Aslanli անվանագրով զարդարվել էին գորգերը, սրբիչները եւ բուրավետ օճառը:

Ըստ դիմումատուի, ինքը Ասլանլիի կնոջ՝ Լեյլայի հետ մեկնել է Վենետիկի ծովածոցի Մուրանո կղզի, որտեղ նա իր տների համար 65 ջահ է ընտրել: Էքսկլյուզիվ ջահերը գնվել են 80 հազար դոլարով: Այնուհետ նրանք ուղեւորվել են Միլան, որտեղ ձեռք են բերել Aslanli անվանագրով հատուկ գործված մետաքսե գորգեր, ինչպես նաեւ իտալական BELCOR ամենաթանկ եւ ամենահեղինակավոր ընկերության արտադրության կահույքի 200 իր: Կահույքի համար պատվիրատուները վճարել են 410 հազար եվրո:

Մյուրատ Իյիգերյուրը բազմիցս բանակցություններ է վարել Ռուֆատ եւ Լեյլա Ասլանլիների հետ՝ Ստամբուլի Լեւենտ թաղամասում ընկերության գրասենյակում կամ էլ Four Seasons նորաոճ հյուրանոցում, որտեղ նախընտրում էր բնակություն հաստատել այդ զույգը՝ Թուրքիա մեկնելիս: Այնտեղ ամուսինը կնոջ հետ ընտրել եւ վերցրել է ձեռագործ աշխատանքներով երեք սեյֆերը, ԱՄՆ-ի արտադրության պաստառները, պատշգամբի կահույքը, դեկորի հարյուրավոր մասեր, սմարթ-զուգարանները, որոնք աշխատում են ձայնային հրահանգներով, մատնահետքեր սկանավորող դռները, գինու արկղերը՝ սառնարաններով, հատուկ պատրաստված վարագույրները, ծածակոցները, բուրավետ օճառը, սրբիչները եւ այլ իրեր՝ Aslanli ընտանեկան անվանագրով: Այս ամենն ուղարկվել է ամուսիններին Բաքու: Դեկորի գրեթե բոլոր տարրերը, կահույքը եւ այլ կահավորման պարագաները ձեռք են բերվել ԱՄՆ-ում, Մեծ Բրիտանիայում, Բելգիայում, Ֆրանսիայում եւ Իտալիայում:

Այնուհետեւ այդ ամենն ուղարկվել է Թուրքիա, իսկ այնտեղից` Բաքու: Ասլանլի ընտանիքի համար ընկերության կողմից ամբողջ ձեռք բերվածի ընդհանուր արժեքը կազմում էր 1 մլն 411 հազար 65 դոլար:

Մինչեւ 2016 թվականը, Ռուֆատ Ասլանլին մասամբ վճարել է թուրքական ընկերությանը 603 հազ 14 դոլար: Սակայն այսօր թուրքական գործարարներին նրա պարտքը կազմում է 808 հազար 51 դոլար: Մուսթաֆա Գյուլդողանը Գլխավոր դատախազությունում արված իր հայտարարության մեջ պնդում է, որ իրենց ընկերությունների հետ Ասլանլին անձամբ է պայմանագիրը ստորագրել, սակայն նրա հրամանով բոլոր պատվերները ձեւակերպվել են նրա օգնական Էլմար Իսաեւի անունով: Գործարար նամակագրության ժամանակ Իսաեւը բանակցել է Ռուֆաթ Ասլանլիի անունից:

Մուսթաֆա Գյուլդողանը հավաստիացնում է, որ ինքը մի քանի անգամ դիմել է Ռուֆաթ Ասլանլիին՝ պարտքի հետ կապված, սակայն Ֆինանսական շուկայի վերահսկողության պալատի նախկին ղեկավարը թուրք գործարարին հայտնել է, որ առաջին անգամ է լսում այդ ընկերության մասին եւ ոչինչ չի պատվիրել, ինչը նշանակում է, որ նա չի պատրաստվում վճարել: Իսկ երբ Ռուֆաթ Ասլանլին ցույց է տվել փաստաթղթերը, նա հայտարարել է, որ պատվերները կատարել է նրա օգնական Է.Իսաեւը: Նա նաեւ սպառնացել է թուրք գործարարներին, որ եթե նրան դատի տան, նրանք ավելի շատ վնաս կկրեն:

Քյամրան Ալիեւին ուղղված իր ուղերձում Մուսթաֆա Գյուլդողանը խնդրում է Ռուֆաթ Ասլանլիի դեմ քրեական գործ հարուցել` «խարդախություն», «պաշտոնեական դիրքի չարաշահում», «պաշտոնատար անձանց գործողություններ, որոնք, ակնհայտորեն, դուրս են նրանց լիազորություններից, եթե դա էական վնաս է պատճառել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց իրավունքներին եւ օրինական շահերին եւ կամ հասարակության կամ պետության օրենքով պաշտպանված շահերին»: