запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Հայաստանը ԵԱՏՄ-ին կներկայացնի մաքսատուրքերի իջեցման առաջարկ

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ալբերտ Բաբայանը հայտնում է նախարարության կողմից Հայաստանի համար որոշ զգայուն ապրանքատեսակների համար մաքսատուրքերի իջեցման առաջարկ կազմելու և Եվրասիական տնտեսական միություն ներկայացնելու մտադրության մասին:

«Արմենպրես»ի հաղորդմամբ` Բաբայանն այս մասին ասաց Ազգային ժողովի տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի առաջին նիստում:

Հանձնաժողովի նախագահ Միքայել Մելքումյանը նշեց, որ ԵԱՏՄ-ի շրջանակում Հայաստանին տրված են համապատասխան մաքսատուրքեր: «Մեզ մոտ մի շարք ապրանքների գներ թանկանալու են: Կա ՞ն դեպքեր, երբ ՀՀ-ն հարց է բարձրացրել ԵԱՏՄ-ի առջև, որ մի շարք ապրանքների մաքսատուրքեր իջեցվեն»,-հետաքրքրվեց Մելքումյանը:

Բաբայանը նշեց, որ, իսկապես, Հայաստանը, անդամակցելով ԵԱՏՄ-ին, ստանձնել է  պարտավորությունների շարք մաքսատուրքերի մասով, որոնք նախկին մաքսատուրքերի համեմատ ավելի բարձր են: «Ստանձնել ենք Ռուսաստանի մաքսատուրքերի պարտավորությունը: Քանի որ մեր մաքսատուրքերը բարձրացան, ԱՀԿ անդամ երկրներից մոտ տասնմեկը դիմել է Հայաստանին, որ ՀՀ-ն բարձրացված մաքսատուրքերի արդյունքում առաջացած խնդրի համար վերաբանակցություն վարի: Կարող է լինել մաքսատուրքերի իջեցում որոշ ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն կներկայացնեն, կամ որոշակի ապրանքների մասով, որոնք հետաքրքրություն են ներկայացնում այդ երկրների համար: Հայաստանի համար զգայուն ապրանքատեսակների մասով… մենք նախապատրաստելու ենք առաջարկներ և ներկայացնելու ենք ԵԱՏՄ: Եվ դա նորմալ գործընթաց է, այլ անդամ երկրներ ևս ներկայացնում են նման առաջարկներ»,-նշեց Բաբայանն ու հավելեց, որ  օրենսդրական որևէ խոչընդոտ այդ գործընթացի համար Հայաստանը չունի: