запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պետությունը կարող է նույն գնով սեփականաշնորհված հողերը, օբյեկտները հետ վերցնել

Lragir.am-ի զրուցակիցն է փաստաբան Տիգրան Հայրապետյանը

-Պարոն Հայրապետյան, վերջին շրջանում բուռն քննարկման թեմա է առանց մեղադրական դատավճռի գույքի բռնագանձման հարցը: Այդ ինստիտուտի ներդրման համար վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ աշխատանքային խումբ է ձևավորվել՝ համապատասխան օրենսդրական փոփոխությունների փաթեթ ներկայացնելու նպատակով:

  ԵԽԽՎ ամբիոնից օրերս Նիկոլ Փաշինյանը նաև ասաց, որ այս պրակտիկան ոչ միայն միջազգայնորեն ընդունված է, այլև ըստ էության 2015 թվականից Հայաստանի ստանձնած միջազգային պարտավորությունների շրջանակում է: Ըստ վարչապետի՝ ՄԻԵԴն  ունի վճիռներ, որտեղ հստակ ձևակերպել է այդ մեխանիզմի մասին իր կարծիքը և արձանագրել է, որ դա լիարժեքորեն համապատասխանում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիային: Կարո՞ղ է այս մեխանիզմը գործել Հայաստանում, և ի՞նչ ճանապարհներ կան:

Որքանով ես հասկանում եմ, խնդիրը հետևյալն է: Այդ մեխանիզմը, որը փորձում են ներդնել, ոչ թե համապատասխանում է միջազգային չափանիշներին ու Եվրոպական կոնվենցիային, այլ կարող է չխախտել Եվրոպական կոնվենցիան կամ չհակասել դրան: Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով հստակ երաշխավորվում են մարդու որոշակի իրավունքներ, և պետությունը միջազգայնորեն պարտավորվել է այդ իրավունքները չխախտել: Բայց լինում են դեպքեր, երբ Եվրոպական դատարանն ուղղակի չի քննում այդ գործերը, որովհետև ինքը համարում է, որ դա չի համապատասխանում այդ կոնվենցիայի այդ իրավունքին: Օրինակ՝ եթե հարկեր պետք է վճարվեն, և հարկերը պետությունը շատ է հաշվարկել, մարդիկ գնում են դատարան, չեն բավարարվում, դիմում են ՄԻԵԴ, ասում են, որ պետությունը հարկային հարաբերությունnերում սխալ հաշվարկ է կատարել, Եվրոպական դատարանը չի քննում այդ տիպի խախտումները, հարկային օրենսդրության հարցերին փորձում է չխառնվել, որովհետև դա պետության ու իր քաղաքացիների հարաբերությունն է:

Ես կարծում եմ, որ եթե խոսքը գնում է միջազգայնորեն համաձայնեցված գործընթացի մասին, եթե Հայաստանը պարտավորություն է ստանձնել, իմ կարծիքով, դա այն մասին է, որ պետք է կոնվենցիայով երաշխավորված իրավունքները չխախտվեն: Բայց սա չի նշանակում, որ Հայաստանը՝ որպես պետություն, չի կարող այնպիսի օրենքներ ընդունել և կիրառել այն օրենքները, որոնք իր պետական շահից են բխում: Սա շատ հետաքրքիր գործընթաց է, և ճիշտ կլինի, որ ավելի հրապարակային լինի, որպեսզի կարողանան ավելի լայն քննարկումների արդյունքում այնպիսի օրենք ընդունել, որը հետագայում հնարավոր չլինի վիճարկել: Եվրոպական կոնվենցիայով կա ամրագրված սեփականության իրավունքի երաշխավորությունը: Ըստ կոնվենցիայի՝ յուրաքանչյուր ֆիզիկական և իրավաբանական անձ իրավունք ունի օգտվելու իր գույքից: Հետևաբար, պետությունն առաջինը պետք է օրենք ընդունի, որը պետք է կարգավորի պետական որոշ հարաբերություններ:

Մի պահ ենթադրենք՝ անձն ապօրինի հարստացել է: Դա երկու տարբերակով կարող էր լինել՝ առաջինը՝ ապօրինի հարստանալ, այսինքն՝ ինչ-որ ձևով  գումարներ է վերցրել պետությունից կամ կաշառքներ է ստացել, միջոցներ է դիզել: Մյուս տարբերակը՝ ինքը կարող էր հարստանալ հարկեր չվճարելու դեպքում: Իմ կարծիքով՝ եթե պետությունը շեշտը դնում է ապօրինի հարստանալու և հարկեր թաքցնելու վրա, ինքը կարող է միջազգային հանրությանը ներկայացնել, որ 20 տարի ՀՀ-ն եղել է այնպիսի պետություն, որտեղ կոռուպցիա է եղել, և բյուջեից մեծ թվով ապօրինի գումարներ են թալանվել, և պետությունն ընդունում է օրենք: Պետությունը չի քննում այդ գործերը որպես հանցագործություններ, բայց համարում է, որ այդ գործերով պետական բյուջեից թաքցվել են հարկեր, դրա համար էլ որոշակի օրենք է ընդունվում: Եվ եթե քաղաքացին համապատասխանում է այդ օրենքի չափանիշներին, խնդիր չկա, բայց եթե չի համապատասխանում, ստացվում է, որ ինքն այդ քաղաքացուց հարկ է վերցնում: Այսինքն՝ ենթադրենք մարդն ունի 10 հատ դղյակ, չի կարողանում ապացուցել, թե որտեղից իրեն այդ գումարները, հետևաբար, պետության մոտ կասկած է առաջանում, որ դրանք ոչ օրինական ճանապարոհով են ստացվել: Իսկ դղյակի տերը չի կարողանում նաև ցույց տալ, որ համարժեք հարկեր է վճարել: Հարցնում են՝  համարժեք հարկեր վճարե՞լ եք պետությանը, նա չի վճարել, հետևաբար, այստեղ ռիսկ կա, որ ապօրինի է հարստացել: Այդ օրենքով այդ ունեցվածքի, օրինակ, 70 տոկոսը համարվում է պետության սեփականություն: Այսինքն՝ համարվում է, որ դու ինչ-որ ձևով հարստացել ես ու հարկեր չես վճարել, և պետությունը քեզանից դա որպես հարկ է վերցնում:

Իհարկե, այդ օրենքը պետք է լինի հստակ, բոլոր մանրամասնություններով, որպեսզի եթե քաղաքացին վիճարկի, գնա դատարան, ռիսկեր չլինեն: Քաղաքացին կարող է այդ օրենքի սահմանադրականությունը վիճարկել, կարող է դիմել ՄԻԵԴ, ներկայացնելով, որ պետությունն իր քաղաքացիներից մեծ ծավալներով հարկեր է վերցնում: Բայց պետությունն ասում է, որ սա անցումային փուլ է, մենք փորձում ենք ժողովրդից խլածը ինչ-որ առումով հետ բերել: Ես մտածում եմ, որ եթե այստեղ լայն քննարկում լինի, գործընթացին ներգրավվեն նաև միջազգային հեղինակություն ունեցող, եվրոպական դատարանի լավ մասնագետներ, որպեսզի կարողանան օրեսնդրության բոլոր բացերը լրացնել, խնդիր չի լինի: Հետագայում, իհարկե, այդ բողոքները գնալու են ՄԻԵԴ, իսկ առաջին բանը, որը ՄԻԵԴ-ն անելու է, նայելու է, թե արդյոք այս օրենքը համապատասխանում է միջազգային չափանիշներին: Եթե համապատասխանում է, այսինքն՝ պետությունն իր պետություն լինելու լիազորություններից է օգտվում՝ ի շահ հանրության, այստեղ խնդիր չի լինելու: Օրենքը երեք չափանիշ պետք է ունենա՝ պետք է ի շահ հանրության լինի, չպետք է այդ գումարների մասով չափից ծանր բեռ դրվի քաղաքացու վրա, նաև պետք է սեփականության իրավունքից զրկումը լինի համարժեք, այսինքն՝ փոխհատուցմամբ: Պետք է ՄԻԵԴ համար ընկալելի լինի, որ ՀՀ-ն իր քաղաքացիների բարօրության համար օրենքներ է կիրառում, քանի որ ռեալ կասկածներ կան, որ նախկինում 20 տարի շարունակ կոռուպցիոն ճանապարհներով մարդիկ գումարներ են ստացել: Այդտեղ նաև պետք է շատ լայն լիազորություններ տան, որպեսզի քաղաքացին հնարավորություն ունենա ներակայացնել, թե ինքը նախկինում ինչ է աշխատել, որ այդքան գումար է ստացել: Եթե ինքը չի կարողանում ապացուցել, գոնե բանավոր ներակայացնել, թե որտեղից իրեն այդքան ունեցվածք, և իր, օրինակ, հորեղբայրն էլ այդ տարիներին եղել է ասենք Պետական եկամուտների կոմիտեի նախագահ, այստեղ արդեն  կասկած է առաջանում: Այդ դեպքում արդեն ՄԻԵԴ-ը չի չասի, որ մարդուց սեփականությունն ապօրինի է վերցվում:

Ներդրումների վրա այս գործընթացը կարո՞ղ է բացասական ազդել, որովհետև նման մեկնաբանություններ կան:

Ոչ, ներդրումների վրա դա չի կարող ազդել, որովհետև պետությունը սրանով ներդրողներին չի վնասում և ներդրողների դեմ որևէ բան չի անում: Հակառակը, գողացողների դեմ է պայքարում: Եթե անգամ որևէ ներդրող եկել ու Հայաստանում բիզենս է արել, ինքը դա կարողանալու է ցույց տալ: Ինձ չի թվում, որ այդ օրենքը լինելու է այնպես, որ դու պարտավոր ես այդ ներդրած 10 մլն դոլարն էլ ցույց տալ: Եթե կարողանում է դրա կեսը ցույց տալ, դա կարող է բավարար լինել, և որևէ ներդրող, որևէ ձեռնարկատիրությամբ զբաղվող անձ չի վնասվելու: Բայց եթե, օրինակ, մեր օլիգարխ ներդրողները կանգնեն  նման խնդրի առաջ, իրենք գոնե պետք է կարողանան ապացուցել, որ շուկայական համարժեք գներով են, օրինակ, ձեռք բերել այս հողը կամ տարածքը, այսքան ներդրում են կատարել և այլն: Եթե օլիգարխ գործարարները ժամանակին ինչ-որ անձանց կաշառքներ են տվել և հասել են ինչ-որ բաների, այդ օրենքում պետք է լինի մեխանիզմ, որ այս դեպքերն էլ ինչ-որ կերպ հաշվարկվեն, և ողջամիտ գումար առաջարկվի: Եվ եթե անձը համաձայնվում է վճարել, պայմանագիրը կնքվում է, և գործն ավարտվում է: Եթե ոչ, գնում են դատարան, դատարանում արդար վճիռ պետք է կայացվի: Ինձ թվում է՝ հնարավոր է այնպիսի մեխանիզմներ ներդնել, որ որևէ իրական ներդրող խնդիր չունենա: Իսկ այն գումարները, որոնք գողացվել են պետությունից, գողացվել են հարկերի ձևով, կարող են հետ բերել: Առավել ևս, նոր ներդրողներին սա ընդհանրապես չի սպառնում, սրանով պետությունը վերցնում է այն, ինչ պատկանում է իրեն ու իր ժողովրդին:

Այս մեխանիզմների շրջանակներում սեփականաշնորհման գործընթացին կարո՞ղ են անդրադարձ կատարել: Նախկին իշխանության ներկայացուցիչների կողմից սեփականաշնորհված տարածքների հարցը ևս շատ է քննարկվում:

Այո, կարող են անդրադառնալ, թե որքանով է օրինական եղել և ինչ ձևով է սեփականաշնորհումն իրականացվել: Այստեղ ընդհանրապես խնդիրներ չեն առաջանա: Օրինակ, եթե մեկը կոպեկներով գործարան է սեփականաշնորհել, հետո վաճառել է մեկ այլ անձի արդեն թանկ գնով, չգիտես, թե որտեղից այդ նույն անձը հարստացել է, որովհետև ենթադրենք այդ գործարանի ողջ երկաթեղենն է վաճառել, այս հարցերին էլ պետք է անդրադարձ լինի: Այստեղ  ընդհանրապես միջազգային խնդիր չկա, որովհետև պետությունն ընդունում է օրենք, և այդ օրենքը հիմա է ազդում քաղաքացու վրա: Կան կարծիքներ, որ հնարավոր է ամբողջ օրենսդրությունը փոխելու կարիք լինի, այդպիսի խնդիր չի կարող լինել, հիմիկվա օրենքով է դա կարգավորվում: Բազմաթիվ անձինք կարողացել են գյուղատնտեսական հողամասեր սեփականաշնորհել կամ մենք գիտենք, որ գյուղապետերին ու օլիգարխներին պատկանում են հազարավոր հեկտար հողատարածքներ: Սրանց էլ պետք է անդրադարձ լինի, շատ հեշտ է լինելու: Պետությունը յուրաքանաչյուր քաղաքացու, ենթադրենք, տվել է 3000 կամ 10 հազար քմ հող, մեկ էլ հանկարծ մեկը վերցրել է 20 մլն քմ: Եվ այդ կոպեկներով գնված հողամասերը արդեն փաստում են, որ ոմանք արտոնյալ կարգավիճակում են եղել: Օրենքի ուժով պետությունը կարող է հարցերը լուծել, մենք հենց հիմա նման օրենսդրություն ունենք՝ Պետության և հասարակության կարիքների համար սեփականության օտարման մասին օրենք, և պետությունն ուղղակի իրենցից այդ նույն գնով կարող է այդ հողերը վերցնել: Չի ասում, որ խլում է, այլ նույն էժան գնով ձեռք է բերում, որովհետև սա պետական հանրային շահ է: Ընդ որում, պետությունն այստեղ կարող է իր երկրորդ լիազորությունն օգտագործել: Հողային օրենսգրքով դրույթ կա, որ եթե դու այդ հողամասը վերցրել ես ինչ-որ կարիքի համար, բայց չես օգտագործում, պետությունն իրավունք ունի այդ հողամասը քեզանից հետ վերցնի: Եվ որևէ մեկը չի կարող դիմել Եվրոպական դատարան ու ասել՝ անարդար է:

Lragir.am