запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Եթե լցակայանը պաշտոնապես կտրոն չի տալիս, տուգանեք, քրգործ հարուցեք

Այսօր կառավարության նիստում վարչապետ Ն. Փաշինյանը հարցրեց ՊԵԿ նախագահի տեղակալ Արթուր Մանուկյանին, թե ինչու չեն լուծում գազալցակայանների և բենզալցակայանների հարցը։

«Ինձ ամեն օր ասում են, որ չեն տալիս կտրոն, ուղղակի ցուցադրաբար չեն տալիս։ Ընդ որում, էդ բոլոր գազալցակայանների և բենզալցակայանների հետևը կանգնած են կոնկրետ մարդիկ։ Պարոն Օսիպյան, պարոն Վանեցյան, ինչի չեք էդ հարցը լուծում, ինչքան պիտի էդ հարցը մնա։ Պաշտոնապես ասում են, որ չեն տալիս կտրոն, ինչի չեք լուծում էդ հարցը»,- զայրացած տոնով հայտարարեց վարչապետը։

ՊԵԿ նախագահի տեղակալն ասաց, որ ճիշտ է՝ արձանագրվում են խախտումներ, բայց Հարկային մարմինը չի կարող ամեն վայրկյան հսկողություն իրականացնել։

Վարչապետն ընդհատեց նրան՝ հարցնելով, թե ՊԵԿ-ը նույն գազալցակայանին օրը քանի՞ անգամ կարող է տուգանել կտրոն չտալու համար։ Մանուկյանն ասաց, որ, ըստ էության, մի քանի անգամ, սահմանափակում չկա։ Փաշինյանն էլ արձագանքեց․«Չկա՞ սահմանափակում, դե գնացեք նույն գազալցակայանին օրը հազար անգամ տուգանեք, ի՞նչ խնդիր կա, նույնն էլ բենզալցակայանին, քրեական գործ հարուցեք, տարեք նստացրեք էդ մարդկանց, էս ի՞նչ ձև ա»։