запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Որտե՞ղ է թաքնված բենզինի թանկացման գաղտնիքը. ու՞մ մենաշնորհն է

«Լակմուս»-ին հասած տեղեկությունների համաձայն՝ հայաստանյան շուկայում բենզինի թանկացման գաղտնիքները թաքնված են Հայաստանի սահմաններից դուրս, բայց կապ ունեն  հայկական որոշակի շրջանակների հետ և առնչվում են նաև Վրաստանում տեղի ունեցող գործընթացներին...

«Ազատություն» ռ/կ-ը օրերս անդրադարձել էր խնդրին, ըստ որի՝ վրացական ընդդիմությունը և փորձագիտական հանրությունը կոչ են անում երկրի կառավարությանը անել ամեն ինչ ռուսական «Ռոսնեֆտ» նավթային ընկերության մենաշնորհային դիրքը երկրի էներգետիկ շուկայում կանխելու համար, քանի որ դա ենթադրում է երկրի նկատմամբ քաղաքական և տնտեսական լծակների ձեռքբերում:

«Այս մտավախությունները Թբիլիսիում ծագեցին շաբաթասկզբին, երբ հայտնի դարձավ, որ Վրաստանի խոշորագույն էներգետիկ ընկերություններից մեկը` «Վիսօյլ»-ը իր բաժնեմասի վերահսկիչ փաթեթը կարող է վաճառել «Ռոնսեֆտ»-ի դուստր ձեռնարկությանը` օֆշորային գոտիներից մեկում գրանցված «Պետրոկաս»-ին: Ռուսաստանյան պետական ամենախոշոր էներգետիկ ընկերություն հանդիսացող «Ռոսնեֆտ»-ի հետ ուղղակի կապ ունեցող «Պետրոկաս»-ը վրացական շուկա մուտք գործեց 2014 թվականին: Հինգ տարի առաջ այս ընկերությունը գործարար Դավիթ Յակոբաշվիլիից 140 միլիոն դոլարով գնեց Փոթիի նավթային տերմինալը և Վրաստանում գործող բենզալցակայանների մեծությամբ երկրորդ ցանցը` Gulf-ը:

Եթե «Ռոսնեֆտ»-ի դուստր ձեռնարկությունը «Վիսօյլ»-ի հետ գործարքը ավարտին հասցնի, ապա կվերահսկի բենզինի ներկրման վրացական շուկայի գրեթե 40 տոկոսը, ինչպես նաև բենզալցակայանների իր ցանցին 180 նորերը կավելացնի»:-նշել էր լրատվամիջոցը:

Օրերս, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հայկ Գևորգյանն էլ, պատասխանելով բենզինի գնի բարձրացման հետ կապված՝ «Առավոտի» հարցին, այսպիսի կասկած էր հայտնել. «Չեմ կարծում, որ այստեղ այլ պատճառ կա, քան տնտեսական, որովհետեւ որքան ես նայում եմ, միջազգային շուկայում նույնպես կան բենզինի գնի տատանումներ: Բայց այսօր անհանգստացնող մի փաստ կա՝ բոլոր բենզալցակայաններում գրեթե միաժամանակ է բենզինը թանկացել: Դա ինձ զարմացնում է: Կարծում եմ, այդ հարցը պետք է ուսումնասիրել: Կասկած ունեմ, որ էլի ինչ-որ կարտելային համաձայնություններ կարող են լինել, որը շատ վատ երեւույթ է: Եթե կա նման բան, պիտի ժամանակին եւ տեղին հակազդեցության արժանանա դա»:

«Լակմուսին» հասած տեղեկությունները կամ «օդում կախված» լուրերը, համադրելով այս երկու տեղեկությունների հետ, կարծես իրական հիմք են ստանում: Լուրեր կան, որ հայկական բենզինի թանկացման խնդիրը թաքնված է «Փոթի» նավահանգստում գործող ներքին «պայմանավորվությունների» հետ. «Ռոսնեֆտի» բենզինը Հայաստան ներկրողներն այն գնում են «Փոթի» նավահանգստի տերմինալից, որտեղ կան «արտոնյալ» և «ոչ արտոնյալ» գնորդներ:

Իհարկե, կարող են գնել բոլոր ցանկացողները, բայց խնդիրը տեղափոխման նրբությունների մեջ է. շահում է հայկական այն գնորդ ընկերությունը, որին թույլատրված է բենզինի բեռնափոխադրումն իրականացնել երկաթուղային ճանապարհով, որը տնօրինում է ռուսական «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ը: Ըստ «օդում կախված» լուրերի՝ ռուսական երկու ընկերությունները բարեհաճ են միայն CPS ընկերության հանդեպ, որի անունը կապվում է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի անվան հետ, թեև իրավական կամ այլ փաստաթղթերով նման կապ տեսանելի չէ:  

Իհարկե այս տեղեկատվությունը իրավասու մարմինների կողմից դեռ ուսումնասիրման կարիք ունի, սակայն փաստ է, որ բենզինը թանկացել է. գործարարները խուսափում են այդ նույն կետից ավտոմոբիլային տարբերակով բենզին ներկրել, որովհետև թանկ է նստում, ձեռնտու չէ, և դաշտում կարծես իսկապես մենաշնորհային կամ կարտելային համաձայնությունների տարրեր կան:    

                                                                                                         Մ. Միլիտոնյան