запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Քոչարյանի օրոք բոլոր գործարարներին բռի մեջ էին պահում

«2003թ. Ռոբերտ Քոչարյանի գործունեությունն ուղղված էր այն բանին, որ բոլոր գործարարներին կարողանային հավաքել իրենց բուռը և ստիպեին կատարել այն բոլոր հրահանգները, որ իրենք կառաջարկեին՝ դրանով գործարարին գցելով փոսը, իսկ իրենք ունենալով իրենց կանխիկ գումարները, որոնք մեծ թվեր էին կազմում: 

Կոռուպցիոն մեխանիզմների հիմքը դրվեց այդ ժամանակ»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Ռոյալ Արմենիա» ընկերության հիմնադիր, համասեփականատեր Գագիկ Հակոբյանը՝ անդրադառնալով «Ռոյալ Արմենիայի» աղմկահարույց գործին: 

Նրա խոսքով՝ պետք էր համագործակցել մաքսային կոմիտեի ղեկավարության հետ. «Այսինքն՝ ներկայացնել արժեքից ցածր ֆակտուրաներ, որոնց գնային տարբերությունը մաքսային ծառայությունը հաշվարկում էր, հաշվարկվում էր նաև 20 տոկոս գումարը, որ պետք է որպես ԱԱՀ վճարվեր, և 50-50 էին անում, այսինքն՝ 20 տոկոսը դառնում էր 10 տոկոս, այսինքն՝ ամեն մի դոլար սուրճից իրենք ունենում էին իրենց 10 ցենտը»:

Գագիկ Հակոբյանը ընդգծեց, որ կոռուպցիոն այս սխեման պարտադիր էր բոլորի համար. «Իսկ ովքեր հրաժարվեցին, ի ցույց բոլորի պատժեցին՝ ի դեմս մեր կազմակերպության, որպեսզի մնացածները հասկանան, թե ինչ է սպասվում իրենց, եթե փորձեն չհամագործակցել իշխանությունների հետ: Խոսքը տարեկան միլիոն դոլարից ավելի գումարի մասին է»:

Փաստաբան Գևորգ Մինասյանն էլ նշեց, որ Գագիկ Հակոբյանին և ընկերության տնօրենին մեղադրանք առաջադրվեց այն բանի համար, որ Գագիկ Հակոբյանին ստիպել էին անել, և նա չէր արել. «Չարած բանի համար մեղադրանք առաջադրվեց՝ իբր նա հաշիվ-ապրանքագրեր է կեղծել: Նպատակն էր մեղադրել ըմբոստ գործարարին և պահպանել կոռուպցիոն բուրգը, իսկ պատճառները հնարովի էին»:

 Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում: