запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Որոշումը դաշնակցային է լինելու. Փաշինյանը` գազի գնի մասին

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ռուսական Коммерсантъ պարբերականին տված հարցազրույցում նշել է, թե ինչպես է Երևանը կարգավորելու գազի գնի հարցը Մոսկվայի հետ: Նաև նաև այլ խնդրահարույց թեմաների է անդրադարձել:

 Փաշինյանը վստահություն է հայտնել, որ ռազմավարական դաշնակիցների միջև բանակցությունները լուրջ արդյունքների կհանգեցնեն: «Կարծում եմ, մեր ռազմավարական դաշնակից Ռուսաստանի համար կարևոր է, որ գազի գինը չկոտրի Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման դինամիկան»,- ասել է Փաշինյանը:

Պատասխանելով հարցին, թե որ գինը չի կոտրի այդ դինամիկան՝ վարչապետը նշել է, որ այդ հաշվարկներով հիմա զբաղվում են: «Որոշումը դաշնակցային է լինելու: Մեզ մոտ գազի ներքին գինը չի փոխվել վերջին մեկ տարվա ընթացքում: Այլ հարց է գնման գինը: Դա մեծ նշանակություն չունի սպառողների համար: Մեզ համար կարևոր է, որ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործերը կարգին լինեն: Մենք այնպիսի բանաձևեր պետք է մշակենք, որ և՛ «Գազպրոմ-Արմենիա»-ի գործունեությունն արդյունավետ լինի, և՛ գազի գինը:

Խոսելով «Հարավկովկասյան երկաթուղիների» շուրջ ստեղծված իրավիճակի մասին՝ Փաշինյանը նշել է, որ այդ հարցը ԶԼՄ-ների կողմից է քաղաքականացվում:

«Մենք շարունակում ենք ակտիվորեն աշխատել «Ռուսական երկաթուղիների» հետ և նախնական պայամանավորվածության համաձայն աշխատելու ենք, որ Հայաստանում առավել արդյունավետ դարձնենք Հարավկովկասյան երկաթուղիների ներդրումային ծրագիրը: Գրեթե համոզված եմ, որ մենք համաձայնության կգանք»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ պայմանագրի վաղաժամ լուծարման նախադրյալներ չի տեսնում:

Մեկնաբանելով ռուսական ORSIS ընկերության՝ զենքի վաճառքի չեղարկման հայտի պատմությունը՝ Փաշինյանը նշել է, որ դա առաջարկի և պահաջարկի հարց է: «Մեկնաբանելու ոչինչ չկա: Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում Ռուսաստանը մեր համար մեկ գործընկերն է: Այս առումով մեկ ընկերության և մեկ գործարքի հետ կապված իրավիճակը չեմ կարծում, թե հիմա է պետք քննարկել»,- եզրափակել է վարչապետը: