https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

30.000 հատ դեմքի պաշտպանիչ վահան՝ Լոնդոնում ուսանող Ձավարյաններից

Լոնդոնում ուսանող Ալեքսանդր և Գեորգի Ձավարյանները 30.000 հատ դեմքի պաշտպանիչ վահաններ են ուղարկել Հայաստան։ Անցած ամիս եղբայրներից ստանալով նախաձեռնության մասին հաղորդագրությունը՝ Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակը առողջապահության նախարարության համակարգմամբ աջակցություն ցուցաբերեց խմբաքանակի փոխադրման կազմակերպչական հարցերին:

Գրասենյակից հայտնում են, որ Ալեքսանդրը և Գեորգին իրենց դպրոցի մի անկյունը վերածել են ժամանակավոր արտադրամասի և առողջապահության ոլորտի աշխատողների համար պաշտպանիչ վահաններ են արտադրում։

Այժմ նրանք ստեղծել են վահանների սերիական արտադրության սարքավորում և կարողանում են մեծ խմբաքանակներ արտահանել նաև այլ երկրներ: Իրենց հայրիկի հետ միասին եղբայրները որոշել են անպայման անվճար խմբաքանակ ուղարկել հայրենիք՝ միանալով կորոնավիրուսի դեմ հայաստանյան պայքարին:

Սփյուռքի Գլխավոր Հանձնակատարի Գրասենյակ