https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Որտեղ՝ փող, այնտեղ՝ Սամվել Ալեքսանյան. առիթը բաց չի թողնում

«Իրավունք» թերթը գրում է. «Հայաստանում կորոնավիրուսային իրավիճակից կարծես թե օգտվում են շատերը: Բազմիցս գրել ենք այն մասին, որ նախկին պատգամավոր, գործարար Սամվել Ալեքսանյանն առիթը բաց չի թողնում յուղոտ պատառներից օգտվելու համար:

Բանն այն է, որ տեւական ժամանակ է, ինչ Սամվել Ալեքսանյանին պատկանող «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասում աշխատակիցները, իրենց դիմումի համաձայն, ազատվել են աշխատանքից, սակայն շարունակում են իրենց աշխատանքը:

Աշխատակիցներից մեկի խոսքով, դեռ երկու ամիս առաջ ղեկավարությունն իրենց տեղեկացրել է, որ իբրեւ թե ռուսաստանյան խոշոր գործընկերները հրաժարվել են համագործակցել իրենց հետ, եւ աշխատակիցներն իբրեւ թե հունիսի 5-ից այլեւս պետք է չաշխատեին, քանի որ չկան նոր պատվերներ:

Մեր աղբյուրի խոսքով, այդ ամենն ուղղակի միֆ է: «Ալեքս տեքստիլ» կարի արտադրամասը ոչ միայն աշխատում է իր բնականոն հունով, այլեւ պատվերներն այնքան շատ են, որ աշխատակիցներն աշխատում են արտաժամ: Սակայն թե ինչու է Սամվել Ալեքսանյանն ընտրել այս քաղաքականությունը եւ ինչու ենթադրաբար հարկեր չի վճարում, հավանաբար գործող իշխանությանն այնքան էլ հետաքրքիր չէ»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում