https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Ռուսաստանի միլիոնատերերը լքել ու լքում են երկիրը

Ավելի քան 15,000 հարուստ մարդիկ այս տարի կլքեն Ռուսաստանը Ուկրաինայի դեմ պատերազմի պատճառով, հայտնում է Henley & Partners վերլուծական գործակալությունը։ «Ռուսաստանը կորցնում է միլիոնատերեր», – ասում է Էնդրյու Ամոյլսը, New World Wealth-ի հետազոտության ղեկավարը, որը տվյալներ է հավաքել Հենլիի համար, գրում է BBC-ն:

«Վերջին տասնամյակի ընթացքում հարուստ մարդիկ տարեցտարի կայուն աճող թվով արտագաղթում են Ռուսաստանից, ինչը վաղ ահազանգ է երկրի առջև ծառացած ընթացիկ խնդիրների մասին: Պատմականորեն, մեծ երկրների փլուզմանը սովորաբար նախորդել է հարուստների արտագաղթի արագացումը: Հարուստ մարդիկ առաջինն են հեռանում, քանի որ նրանք դրա համար միջոցներ ունեն»,- ասվում է Henley & Partners-ի ուսումնասիրության մեջ։

Ընկերության կանխատեսումների համաձայն՝ Ուկրաինան նույնպես կկրի իր բնակչության տոկոսային հարաբերությամբ հարուստ մարդկանց ամենամեծ կորուստը. սպասվում է, որ մինչև տարեվերջ երկիրը կլքի 2,8 հազար միլիոնատեր (սա միլիոնների կարողություն ունեցող մարդկանց 42%-ն է։ ):

Վերլուծաբանները նաև նշում են, որ ԱՄՆ-ը և Մեծ Բրիտանիան անհարմար երկրներ են դարձել ռուսների համար, որոնց հարստությունը կարող է իրավական և էթիկական հարցեր առաջացնել: Ուստի արտագաղթի համար ամենագրավիչ երկրները կլինեն ԱՄԷ-ն, Մալթան, Մոնակոն և նույնիսկ Մավրիկիոսը։