https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

Արթիկն ու Վո Ան Վլենը կիրականացնեն կոշտ թափոնների կառավարման ծրագրեր

Հայ-ֆրանսիական ապակենտրոնացված 4-րդ համաժողովի շրջանակում Շիրակի մարզի պատվիրակության անդամները, մարզպետ Նազելի Բաղդասարյանի գլխավորությամբ, հանդիպել են Շիրակի մարզի Արթիկ քաղաքի ֆրանսիական քույր քաղաք Վո Ան Վլենի ղեկավարության հետ։

Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հանդիպմանը մասնակցել է նաև Լիոնում Հայաստանի Հանրապետության հյուպատոս Լևոն Դավթյանը։ Արթիկի համայնքապետ Անան Ոսկանյանը և պատվիրակության անդամները շեշտադրել են հայկական կողմի պատրաստակամությունը՝ գործակցությունը շարունակելու հարցում։ Վո Ան Վլենի քաղաքապետ տիկին Էլեն Ժոֆռուան վստահեցրել է, որ համագործակցությունը, որի հիմքը դրվել է տարիներ առաջ, ակտիվ կերպով շարունակվելու է։

Շիրակի մարզպետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի բաժնից «Արմենպրես»-ին տեղեկացրին, որ երկկողմ հանդիպման ընթացքում առանձնացվել են կարևոր ուղղություններ, որոնց շրջանակներում շարունակվելու է փոխգործակցությունը։ Երկու համայնքներն առաջիկայում կփորձեն համայնքային ծառայողների վերապատրաստմանը, կլիմայի վրա ազդեցությանը և կոշտ թափոնների կառավարմանն ուղղված համատեղ ծրագրեր իրականացնել։ Արթիկ և Վո Ան Վլեն քաղաքների միջև փոխգործակցությունը ապակենտրոնացված շարունակական և արդյունավետ համագործակցության լավագույն օրինակներից է: