запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Հովսեփը կթխի հացադուլով սպառնացող Ռոզա տատիկի մատնաքաշը

 

 Լավ լուր՝ սևքարեցիների և հատկապես 84-ամյա Ռոզա Բեջանյանի համար. ՛՛Լակմուսի՛՛ հետ զրույցում նա սպառնացել էր հացադուլ սկսել, եթե պետական մարմինները թույլ չտան Հովսեփ Ղալումյանին՝ աշխատեցնել փուռը և թխել իր սիրած՝ առանց արհեստական հավելումների մատնաքաշը:  

Դվին հյուրանոցը ՛՛տանում են՛՛ օֆշո՞ր

   

 

Չեմ հասկանում՝ հայրենի կառավարությունում խելքը գլխին ղեկավար կա՞, թե՞ սիմվոլիկ ֆիգուրների հավաքածու է: Մեր հսկայական գործարանները՝ Նաիրիտը, Քիմպրոմը և մյուսները օտարեցին՝ հիմա վարչապետ Հովիկ Աբրահամյանը օրը ցերեկով, մոմի լույսի տակ՝ փնտրում, բայց դրանց տերերին չի գտնում: Գործարանները ծախեցին՝ պրծան, հիմա էլ հերթը հասել է ազգային արժեք ներկայացնող շինություններին՝ Մարզահամերգային համալիրին, Դվին հյուրանոցին… Դրանք անհասկանալի պարտքեր կուտակելով ու թաքնված կամ կիսաթաքնված տերեր ու պարտքատերեր փոխելով կարծես ուղևորվում են օֆշորային գոտի՝ որպես ինչ-որ մեկի սեփականություն:   

 ՛՛Կոկուն յափի գիդա սանայի վե թիջարեթ լիմիթեդ՛՛ ընկերությունը, որը հայ հանրությանը կարծես հայտնի չէ, գումար բռնագանձելու պահանջով դիմել է Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան ընդդեմ  ՛՛Դվին՛՛ հյուրանոցային համալիր ՓԲԸ-ի և միջնորդել՝ արգելանք դնել գույքի դրամական միջոցների վրա՝ որպես հայցի ապահովման միջոց: Դատարանն այն բավարարել է: Սույն գործով պատասխանող է ճանաչվել նաև ինքնուրույն պահանջ ներկայացնող 3-րդ անձ, որի ով լինելը նշված չէ:

Թե ինչ հիմքով է  ՛՛Կոկուն յափի գիդա սանայի վե թիջարեթ լիմիթեդ՛՛ ընկերությունը դարձել պատշաճ հայցվոր, անհայտ է ու անհասկանալի, քանի որ ՛՛Դվին՛՛ հյուրանոցի ճակատագիրը տնօրինողը ՀՀ պետգույքի կառավարման վարչությունն է, որը 2003-ին հյուրանոցը որոշակի նախապայմաններով վաճառել էր «Կովկասյան հաղորդակցական խումբ՛՛ ընկերությանը։

  Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պատասխանատուները ասուլիսներում բազմիցս նշել են, որ 2013թ.–ին նախատեսված են 850 հազար դոլարի, 2014թ.–ին` 3,97 մլն դոլարի, 2015թ.–ի` 8,78 մլն դոլարի չափով ներդրումներ: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ ՛՛Դվինի՛՛ նոր սեփականատիրոջ հետ պայմանագրի թարմացումից հետո նշել էր. «Մենք առաջին անգամ հստակ ֆիքսում ենք ներդրողի պատասխանատվությունը, ինչը բացակայում էր նախորդ պայմանագրերում, և ինչը մեզ համար խնդիրներ ստեղծեց՛՛:  Վերանայված պայմանագրով նախատեսվել է ներդրողների համար պատասխանատվության միջոցների ներառում, և պարտականությունները չկատարելու դեպքում նա պետք է տուգանվի տարեկան չիրականացված ներդրումների 6 տոկոսի չափով:

Ավելի վաղ սեփականատերը խոստացել էր խոշոր ներդրումներ իրականացնել և 5 տարվա ընթացքում 5 աստղանի հյուրանոց կառուցել։ Սակայն ոչ մի լուրջ ներդրում այդպես էլ չէր իրականացրել, քանի որ պայմանագրում մատնանշվում էր ենթադրվող ներդրումների միայն չափը, և ոչ մի տուգանք նախատեսող պատժամիջոց չկար պարտականությունների խախտման համար։

Իսկ վերանայված պայմանագրի համաձայն` եթե մինչև 2014թ.–ը ենթադրվող ներդրումները չիրականացվեն, ապա կառավարությունն իրեն իրավունք կվերապահի դատականկարգով բռնագրավել հյուրանոցը։

Սակայն հիմա հյուրանոցը դատական կարգով բռնագրավում է ոչ թե կառավարությունը, այլ հանրությանն անհայտ մասնավոր մի ընկերություն: Ստացվում է, որ կամ հանրությանն են մոլորեցնում, կամ կառավարությունը ՛՛ժամը 6-ից հետո՛՛ ՛՛ածական անունով՛՛ է հանդես գալիս... Չի բացառվում, որ ՛՛Կովկասյան հաղորդակցական խումբ՛՛ ընկերության միջոցով՝ արհեստական և միտումնավոր պարտքեր կուտակելով, ազգային արժեքի հետքերը ևս թաղվեն օֆշորային գոտիներում:   

 

                                                                  Միլենա Միսկարյան

Ու՞մ բիզնեսն է ընդլայնում Բախչագուլյանը՝ կասեցնելով Հովսեփի գործը

Տավուշի մարզի Սևքար գյուղի 84-ամյա բնակիչ Ռոզա Բեջանյանը սպառնում է հացադուլ սկսել, եթե պետական իրավասու մարմինը թույլ չտա բացել Հովսեփ Ղալումյանի հացի փուռը և կրկին հաց արտադրել: Սևքարեցիները խիստ վրդովված են, քանի որ իրենցկարծիքովինչ-որ մեկը /գուցե մի քանիսը/ խիստ շահագրգռված է Հովսեփ Ղալումյանի գործունեության դադարեցմամբ և այդ նպատակով օգտագործում է իշխանական իր լծակները կամ կապերը: Այդ մասին էվկայում նաև փռի աշխատակիցների ահաբեկումը գիշերը: Այն հաջորդել էր ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների ստուգայցին:

 

Ու՞մ բիզնեսն է ընդլայնում Բախչագուլյանը՝ կասեցնելով Հովսեփի գործը

   

Տավուշի մարզի Սևքար գյուղի 84-ամյա բնակիչ Ռոզա Բեջանյանը սպառնում է հացադուլ սկսել, եթե պետական իրավասու մարմինը թույլ չտա բացել Հովսեփ Ղալումյանի հացի փուռը և կրկին հաց արտադրել: Սևքարեցիները խիստ վրդովված են, քանի որ իրենցկարծիքովինչ-որ մեկը /գուցե մի քանիսը/ խիստ շահագրգռված է Հովսեփ Ղալումյանի գործունեության դադարեցմամբ և այդ նպատակով օգտագործում է իշխանական իր լծակները կամ կապերը: Այդ մասին էվկայում նաև փռի աշխատակիցների ահաբեկումը գիշերը: Այն հաջորդել էր ՀՀ գյուղնախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության ներկայացուցիչների ստուգայցին:

   Պարզվում է ՍԱՊԾ աշխատակիցներն այնտեղ են հասել ինչ-որ անանուն նամակի հետքերով կամ անձանց բողոքով, ովքեր ինչ-ինչ պատճառներով թաքցնում են իրենց ինքնությունը: 

Մանրամասները և տեսանյութը՝  ավելի ուշ:

Էլ Նապոլեոն Ազիզյան կմնա՞…

   

Վերջին երեք տարում ԱԺ նախկին պատգամավոր, Արտաշես Գեղամյանի ղեկավարած <Ազգային միաբանություն> կուսակցության նախկին անդամ, այնուհետև ԲՀԿ-ական Նապոլեոն Ազիզյանից բախտն ընդհանրապես երես է թեքել: Կամ նրա ունեցվածքը գողանում են, չգողացողներն էլ փորձում են իրենց պահանջած գումարը դատարանի միջոցով ստանալ: