запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Տեռոր՝ Հայաստանի տնտեսության դեմ. ՛՛հակատեռոր՛՛ է պետք

 

  /Լուսանկարում Ազիզ Թամոյանը չէ, այլ ՀՀ տնտեսությունը լափած ՛՛տեռորիստների՛՛ հավաքական կերպարը.../

  Բավական է. Հայաստանի տնտեսության օտարված ու պարապուրդի մատնված ընկերությունները պետք է ազգայնացվեն, իսկ ռազմավարական նշանակության ոլորտների նկատմամբ կամ պետք է պետական վերահսկողությունն ուժեղացվի կամ վերադարձվի պետական կառավարման դաշտ: Դա հեշտ է, եթե քաղաքական կամք լինի, և մեր տնտեսագետներն ու իրավաբաններն ապացուցեն, որ դրանց օտարման կամ կառավարման իրավական գործընթացը իրականացվել կամ իրականացվում է օրենքի խախտմամբ:

Ռուսածին ու ռուսամետ ընկերությունները գրոհել են դատարանները ...

  

  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի ռազմավարական նշանակության ոլորտները փաթեթով վաճառեց Ռուսաստանին, ՛՛փայ մտավ՛՛ այդ փաթեթի /՛՛Սիստեմայի՛՛/ մեջ, ու հիմա ռուսական կապիտալով կամ ռուսամետ ընկերությունները գրոհել են հայաստանյան դատարանները: Հայցադիմումների հեղեղն այնքան շատ է, որ եթե այդ հայտնի ընկերությունները որոշեն մի օր ՀՀ քաղաքացիների հետ իրենց գումարային վեճերը լուծել արտադատական կարգով, դատավորները կմնան անգործ... Ու հիմա կարծես ՛՛պասերով՛՛ են աշխատում:

Կրեմ վնասներդ ՛՛Հարավկովկասյան երկաթուղի՛՛

 

  Նոյեմբերի 26-ին, ՀՀ ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը գրությամբ դիմել է ՀՀ Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանին ու առաջարկել Վերահսկիչ պալատի 2015 թ-ի տարեկան ծրագրում որպես առանձին թեմա (ծրագրային հարց) ներառել և մանրամասն քննության առարկա դարձնել նաև ՛՛Հարավկովկասյան երկաթուղի՛՛ ՓԲԸ կրած վնասների իրական չափերը: Այդ մասին տեղեկացնում են պատգամավորի գրասենյակից:

Երանոսյանի արջերի աչքի տակ ՊՆ ՛՛Զինառ՛՛-ը ի՞նչ է անում

 

 Վերջապես Հայաստանի ՊՆ-ը կատարեց ՀՀ վարչական դատարանի որոշումը. 2014 թ. նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակին ներկայացրեց  2010 թ.-ին ՀՀ ՊՆ կարիքների համար մատակարարումներ իրականացնող կազմակերպությունների և նրանց կողմից մատակարարված սննդի, հագուստի, վառելիքի և գրենական պիտույքների ցանկը: Այդ մասին տեղեկացնում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակը:

Վարտիքը բրիլիանտազերծեցին

  

  Մոսկովյան Վնուկովո օդակայանում ոստիկանները թանկարժեք իրերի մաքսանենգության կասկածանքով ձերբակալել են մի օտարերկրացու: Ավիաչվերթի ուղևորի ներքնազգեստը խուզարկելիս հայտնաբերվել է ադամանդ: