https://naro-fominsk.hh.ru/employer/9025060 http://khimki.hh.ru/employer/9025060 https://domodedovo.hh.ru/employer/9025060 https://catalog.sibnet.ru/org/124945 https://spvtomske.ru/forum/index.php?topic=31364 http://www.komcity.ru/info/?id=15407 http://www.priorovod.ru/group.php?do=discuss&group=&discussionid=342 https://duster-clubs.ru/forum/album.php?albumid=471&pictureid=6649 http://www.fordexplorerclub.ru/forum/index.php?action=media;sa=item;in=7536 https://www.romanticcollection.ru/users/id7328195733293242351/photo/67391

Lakmus

ՎԶ Եվրոպական բանկը դատի է տվել ՀԷՑ-ին. 1in.am

1in.am-ը գրում է.

՛՛Մեր ձեռքի տակ է մի պայմանագիր, որը կնքվել է Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերության և Լոնդոնում գտնվող ''Ջորդանս թրասթ քոմփանի լիմիթեդ'' ընկերության միջև: Այս պայմանագրով ''Ջորդանս թրասթ քոմփանի լիմիթեդ'' ընկերությունը պաշտպանելու է ՀԷՑ-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ ունեցած դատական վեճում: Մեր տեղեկություններով՝ ՎԶԵԲ-ը դիմել է միջազգային արբիտրաժային դատարան պահանջելով, որ ՀԷՑ-ը վաղաժամկետ մարի 2009թ. իր կողմից տրամադրված 45 միլիոն դոլարի վարկը:

Մուկազավրը ՛՛Հայփոստը՛՛ կտա Քոչարյանին

 ՛՛Հայփոստ՛՛ ընկերության վաճառքի շուրջ ընթացող բանակցությունները հաստատում են Մուկ մականվամբ հայտնի, բայց պաշտոնավարման ընթացքում մուկազավր դարձած Հովիկ Աբրահամյանի կառավարությունում տիրող սակավամտության աստիճանը:

Բանկերից որո՞նք կդառնան ՛՛Նատաշա՛՛

 Հավանաբար շուտով կտեսնենք, թե ինչպես են հայաստանյան որոշ բանկեր լուծարվում, կերպարանափոխվում ու սկսում աշխատել որպես ՛՛Նատաշա՛՛,... որ ոչ ոք չկռահի: Նման եզրահանգման ենք գալիս ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանի ելույթից: Դեկտեմբերի 26-ին ՀՀ կենտրոնական բանկում կազմակերպված ընդունելությանը նա նշել էր. ՛՛Չնայած բանկային համակարգը բավարար կապիտալացված է, 2015թ. էապես մեծացնելու ենք բանկային համակարգի կայունության պահանջները: Այն է՛լ ավելի կամրապնդի դրսից եկող ցնցումների նկատմամբ ֆինանսական համակարգի դիմադրողականությունը և կմեծացնի տարածաշրջանում բանկային համակարգի մրցունակությունը: Դրա համոզիչ ուղին բանկային համակարգի խոշորացումն է՛՛:

Տեռոր՝ Հայաստանի տնտեսության դեմ. ՛՛հակատեռոր՛՛ է պետք

 

  /Լուսանկարում Ազիզ Թամոյանը չէ, այլ ՀՀ տնտեսությունը լափած ՛՛տեռորիստների՛՛ հավաքական կերպարը.../

  Բավական է. Հայաստանի տնտեսության օտարված ու պարապուրդի մատնված ընկերությունները պետք է ազգայնացվեն, իսկ ռազմավարական նշանակության ոլորտների նկատմամբ կամ պետք է պետական վերահսկողությունն ուժեղացվի կամ վերադարձվի պետական կառավարման դաշտ: Դա հեշտ է, եթե քաղաքական կամք լինի, և մեր տնտեսագետներն ու իրավաբաններն ապացուցեն, որ դրանց օտարման կամ կառավարման իրավական գործընթացը իրականացվել կամ իրականացվում է օրենքի խախտմամբ:

Ռուսածին ու ռուսամետ ընկերությունները գրոհել են դատարանները ...

  

  Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի ռազմավարական նշանակության ոլորտները փաթեթով վաճառեց Ռուսաստանին, ՛՛փայ մտավ՛՛ այդ փաթեթի /՛՛Սիստեմայի՛՛/ մեջ, ու հիմա ռուսական կապիտալով կամ ռուսամետ ընկերությունները գրոհել են հայաստանյան դատարանները: Հայցադիմումների հեղեղն այնքան շատ է, որ եթե այդ հայտնի ընկերությունները որոշեն մի օր ՀՀ քաղաքացիների հետ իրենց գումարային վեճերը լուծել արտադատական կարգով, դատավորները կմնան անգործ... Ու հիմա կարծես ՛՛պասերով՛՛ են աշխատում: