запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պետք է քննարկել քաղբանտարկյալներին ԵԽԽՎ չափանիշներով՝ օր առաջ ազատ արձակելու հարց

Այսօր՝ մայիսի 23-ին, ԱԺ-ում քննարկվում է ՀՀ դատախազության 2017թ. գործունեության մասին հաղորդումը:  «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը իր ելույթում անդրադառնալով Հաց բերողի խնդրին՝ նշեց. «Ո՞ւմ պատճառով նա ավելի երկար մնաց ազատազրկման մեջ, որի պատճառով նրա առողջությանը ծանր վնաս հասցվեց և որպես հետևանք՝ վիրահատության ժամանակ մահացավ: Այս մասով ունենք անպատժելիություն»:

Նրա խոսքով՝ 2-րդ անպատժելիությունը Զիբիլիքսի գործն է. «Այդ գործը ըստ էության չի քննվել»:

«Պարոն Դավթյան, դուք ընտրողաբար եք գործողություններ իրականացնում: Եթե ՀՔԾ-ի, ԱԱԾ-ի քննած գործ է, պիտի դատվես, ապեր»,- ասաց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ եթե իրավիճակ է փոխվել, ապա այդ պրակտիկայի դեմն առեք:

«Վերջին դեպքերի հետ կապված գործերը ե՞րբ եք կարճելու՝ իրադրության փոփոխության հետ կապված»,- գլխավոր դատախազին հարցրեց Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ պետք է քննարկել քաղբանտարկյալների վերաբերյալ ԵԽԽՎ չափանիշները՝ օր առաջ մարդկանց ազատ արձակելու համար:

Մանրամասները՝1in.am-ի տեսանյութում:

Լուսանկարը՝ Ֆոտոլուրի