запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Նոր հարձակում՝ «Պանտեռա»-ի վրա. ծեծել են աշխատակիցներին

Օբյեկտների և տարածքների պրոֆեսիոնալ պահպանություն և պահնորդական ծառայություն մատուցող «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերությունը ֆեյսբուքյան իր էջով տեղեկացնում է իրենց հենակետերից մեկի վրա կատարված նոր հարձակման մասին:

«Նոր հարձակում «Պանտեռա Սիքյուրիթի»-ի հենակետի վրա. Քիչ առաջ տեղի ունեցավ հերթական հարձակումը «Պանտեռա Սիքյուրիթի»-ի «Պարզ Լիճ» հենակետի վրա։ 2 մեքենայով, որից մեկը կարմիր «Մերսեդես Բենց», իսկ մյուսը` սպիտակ «Նիվա Ուրբան» մակնիշի, մեծ խումբ անսթափ մարդիկ, շրջապատել են հենակետը և ծեծի ենթարկել ծառայությունն իրականացնող պահնորդներին:

Նրանք պահանջել են լքել «իրենց տարածքը»։ Պահնորդները հասցրել են ահազանգել վերադասին, որն էլ դիմել է ոստիկանությանը։ Ի պատիվ վերջիններիս, արձագանքը շատ օպերատիվ և արագ է եղել: Հաշված րոպեների ընթացքում ոստիկանները ժամանել դեպքի վայր։ Սկսվել է քննություն և օպերատիվ գործողություններ»,-նշված է հաղորդագրության մեջ:

 Aysor.am-ի թղթակցի հետ զրույցում «Պանտեռա Սիքյուրիթի» ընկերության հիմնադիր Վահե Դարբինյանն ասել է. «2 մեքենայով հարձակվել են, ծեծել են մեր աշխատակիցներին, նրանցից մեկի քիթն է կոտրվել»։

Հարձակվողները 5-6 հոգի են եղել՝ խմած, անսթափ վիճակում։

Քննություն է ընթանում, ոստիկաններն անմիջապես արձագանքել են ահազանգին։

«Ասել են, թե սա մեր տարածքն է, լքեք, գնացեք», - տեղեկացրեց «Պանտեռա Սիքյուրիթի»-ի հիմնադիրը։

Նրա խոսքով՝ փորձում են իրենց վախեցնել, որպեսզի պահնորդական ծառայություն չիրականացնեն։

«Երեկ նույնիսկ աչքովս ընկավ, գրել էին, թե ձև ենք տալիս, իբր ծառայություն ենք իրականացնում։ Եթե լավ ծառայություն չենք իրականացնում, բա այդ մարդիկ մեզանից ինչ են ուզում»,- ասաց նա:

Հիմնադրի խոսքով՝ շարունակելու են աշխատանքը։

«Գողի դեմ վիզ չենք ծռելու։Նրանք գողեր են, դա հանցագործ խումբ է, որ գործում է այնտեղ։ Պարզ է, թե ովքեր են, մինչ այսօր իշխանությունը աչքաթող էր անում այդ ամեն ինչը, որ հասել է այս անպատժելիության վիճակին։ Ծանր է վիճակը, բայց կհաղթահարենք», - ասաց Վահե Դարբինյանը։

Հ. Գ. Ինչ-որ մեկը կամ ինչ-որ ուժեր կարծես նպատակ են դրել՝ վերացնել պահնորդական այս ընկերությունը և վերացնել անտառային տարածքները՝ ինչպես եղավ Խոսրովի արգելոցում: