запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Արմավիրի մանկապարտեզում զինված անձի մոտ մեկ պատանդ կա

Արմավիր քաղաքի «Մանուշակ» մանկապարտեզում դանակով զինված տղամարդը պատանդ է վերցրել երեխաներից մեկին:«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնել է ԱԺ նախկին պատգամավոր Ռուստամ Գասպարյանը, ով դեպքի վայրում է:

 «Այս պահին ոստիկանությունը պատանդ երեխային բաց թողնելու բանակցություններ է վարում պատանդառուի հետ, ով Արմավիր քաղաքի բնակիչ է»,-ասաց Գասպարյանը:

Գասպարյանը նշեց, որ երեխային պատանդ պահող անձի ինքնությունը հայտնի է. նա Արմավիր քաղաքի բնակիչ է:

ՀՀ ոստիկանությունն ավելի վաղ հաստատել էր, որ դանակով զինված անձը հարձակվել է մանկապարտեզի երեխաների և աշխատակիցների վրա: Ահազանգը ստացվել է 16:25-ին: Ոստիկանությունը դեռևս ձեռնպահ է մնում նոր մանրամասներ հայտնելուց:

Hraparak.am-ին հայտնի է դարձել, որ պատանդ վերցրած տղամարդը մանկապարտեզի դաստիարակչուհիներից մեկի ամուսինն է, իսկ այդ դաստիարակչուհին մանկապարտեզի տնօրենի թոռնուհին է։ Տղամարդը գնացել է մանկապարտեզ կնոջ հետ հաշիվներ մաքրելու, քանի որ կինը որոշել է ամուսնալուծվել։ Արմավիր քաղաքում շրջանառվող լուրերի համաձայն՝ տղամարդը կտրել է իր կնոջ վիզը եւ այնտեղ գտնվող դայակի ականջն է վնասել։

Պատանդ վերցվածը տղա երեխա է, 3 տարեկան:

Ի դեպ, ոստիկանները թույլ չեն տալիս շրջակայքում գտնվող շենքի բնակիչներին բնակարաններից դուրս գալ։