запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

«Ճշտվել» է՝ «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Պարզվում է` «վերևներում» ոչ միայն «ճշտվել» է, թե նախագահ-վարչապետ ինչ կոնֆիգուրացիա է լինելու, այլև, թե «ով է բռնելու ոտները, ով է ասելու «Հալեպը»: Այսինքն՝ ով որտեղ է նստելու 18-ից հետո:

Որոշվել է` Սերժ Սարգսյանը կշարունակի նստել Բաղրամյան 26-ում` նախագահականում, բայց որպես վարչապետ: Կարեն Կարապետյանը, որպես առաջին փոխվարչապետ, կշարունակի նստել կառավարությունում։ Դրա համար էլ վերանորոգվում են նրա սենյակը և կառավարության որոշակի հարկաբաժինները:

ՀՀ ապագա նախագահը, ըստ մեր տեղեկությունների, կնստի Անվտանգության խորհրդի «գեղատեսիլ» շենքում, ուր ժամանակին նստում էր Արթուր Բաղդասարյանը:

Որոշ տեղեկություններով, քանի որ Արմեն Գևորգյանը կստանձնի փոխվարչապետներից մեկի պաշտոնը, նա էլ կշարունակի նստել Բաղրամյան 26-ում: Դատելով նստավայրերից՝ կառավարման բուրգում ոչինչ չի փոխվելու»:

 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: