запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Վարդան Հարությունյանը նախագահի պահանջով հրաժարական կտա

Politik.am-ը իր նախորդ հրապարակումներից մի քանիսում նկատել էր, որ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանից դժգոհների թիվը գնալով ավելանում է: Նրա դեմ են դուրս եկել առևտրականները, փոքր ու միջին գործարարները, որոնք ՊԵԿ վարած հարկային քաղաքականության պատճառով չեն կարողանում իրենց բիզնեսը խելքի բերել:

Այս ամենին պետք է ավելացնել այն, որ 2018թ-ի հունվարի մեկից ուժի մեջ մտնող ՀՀ Հարկային օրենսգրքով սահմանվել է հերթական գլխացավանքը Հայաստանի քաղաքացիների համար:

Այսպես՝ հարկային օրենսգրքի 147-րդ հոդվածի 16 կետի ա) և 150-րդ հոդվածի 10-րդ կետի 1) ենթակետերով սահմանվել է, որ եթե քաղաքացին անձնական օգտագործման ավտոմեքենան օտարում է ձեռք բերելուց հետո 3 ամսվա ընթացքում, ապա պետք է վճարի 10% եկամտային հարկ:

Իհարկե այս օրենքը Վարդան Հարությունյանի անմիջական նախաձեռնությունը չէ, սակայն այն կյանքի է կոչվելու իր ղեկավարման օրոք ու դրա հետ կապված բոլոր ոչ դրական հետևանքների համար պատասխանատվություն է կրելու հենց ՊԵԿ նախագահը: 2018-ի սկզբին, երբ կյանքի կոչվի այս նոր օրենսգիրքը, ապա կարելի է վստահ ասել, որ դժգոհության մեծ ալիք կբարձրանա:

Շաբաթներ առաջ մենք արդեն նկատել էինք, որ նախագահ Սերժ Սարգսյանը իր մտերիմների շրջանակում հայտարարել է, որ իրեն չի գոհացնում ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանի աշխատանքը: Նախագահը հայտարարել էր, որ ՊԵԿ ղեկավարը զբաղված է ինքնագործունեությամբ և կառույցը ավելի շատ իր ու իր մտերիմների բարեկեցության համար է օգտագործում:

Այնպես որ 2018-ի սկզբին նախագահ Սերժ Սարգսյանը կարող է այցելել ՊԵԿ ու հայտարարել, որ հանրությունը դժգոհ է Վարդան Հարությունյանի աշխատանքից, իսկ հանրության կարծիքը, ինչպես վերջերս ՀՀ ոստիկանության կոլեգիայի նիստում հայտարարել էր Սերժ Սարգսյանը իր համար ամենակարևոր գնահատականն է: Այս ամենից հետո Վարդան Հարությունյանին կմնա միայն հրաժարականի դիմում գրելը: