запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Դատավոր Ե. Եսոյանը կեղծիքով «դատական տուրիզմ» է զարգացնում

Նողկում ես այն դատավորներից, որոնք խեղաթյուրում են ակնհայտ փաստերը և ոտնակոխ անում դատական համակարգի հեղինակությունը՝ թույլ տալով ոմանց՝ լկտիաբար խլել հանրային սեփականությունը, աչք դնելով այլոց կիսախարխուլ կացարանի վրա:

Դատավոր Երեմ Եսոյան, ու՞ր է քո մասնագիտական ու ազգանվանդ «ես»-ը, երբԵրևան քաղաքի Նոր Արեշի 11-րդ փողոցի 84 հասցեում տեղատեսություն անելիս տեսնում և անտեսում ես հանրային սեփականություն հանդիսացող հողակտորի վրա մնացած և աղբանոցի վերածված կացարանը ու տեղատեսության արձանագրության մեջ գրում, թե Ռաֆիկ և Սամվել Իսրայելյանները խնդրո առարկա հասցեում են ապրում:

Դա իրականում աղբանոցի վերածված լքված կացարան է, ինչն արձանագրել է «Լակմուս»-ի տեսախցիկը /մանրամասները՝ տեսանյութում/: Այնտեղ ոչ Ռաֆիկն է ապրում, ոչ էլ Սամվելը: Փաստաթղթերից ակնհայտ է, որ պետությունը դեռ 1995թ-ին է Իսրայելյաններին այդ հասցեից տուն տվել և տարածքը վերցրել որպես հանրային սեփականություն:

Այդ հասցեում, այդ բակում մնացել է միևնույն հիմքերով ու կարգավիճակով ապրած 5 ընտանիքներից միայն Մելոյաններինը, որոնց պետությունը ուղղակի չի հասցրել տուն հատկացնել՝ երկրի անկախությունից հետո ստեղծված խառը իրավիճակի պատճառով:

Իսրայելյանները նրանց հանգիստ չեն տալիս արդեն 12 տարի՝ օգտվելով քաղցկեղի պես այս պետության ողնաշարի մեջ մխրճված և պետության հիմքերը քանդող մի խումբ պաշտոնյաների հովանավորությունից. Ինչ-որ կասկածելի թղթիկներ ներկայացնելով դատարաններ՝ Իսրայելյանները ձեռք են գցել իրենց նախկին տան սեփականության կասկածելի և ոչ լիարժեք վկայական, որն օգտագործելով փորձում են խլել նաև Գառնիկ և Սվետիկ Մելոյանների տուն մտնող ճանապարհը:      

Ու Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Երեմ Եսոյանը այդ հովանավոր պաշտոնյաներից այս պահին վերջինն է, որը, աղավաղելով գործի ելքի համար էական նշանակություն ունեցող փաստը, գործողություն է կատարում ի վնաս՝ Մելոյանների և պետության՝ Հայաստանում զարգացնելով «դատական տուրիզմը». Մարդիկ մտնում են դատարաններ ու այլևս դուրս չեն գալիս...

Դատավորի դրսևորած կողմնակալության՝ այդ և այլ հանգամանքներ հաշվի առնելով Մելոյանների շահերի ներկայացուցիչը նոյեմբերի 08-ին ինքնաբացարկի միջնորդություն է ներկայացրել դատավորի դեմ:

Գործի ընթացքին անդրադարձել ենք նախկինում, կանդրադառնանք նաև հետագայում, իսկ մինչ այդ դատավոր Եսոյանին առաջարկում ենք փոխել սեփական ազգանունը՝ մասնագիտական «ես»-ին դավաճանելու համար և դնել «Ձեզոյան»:   

http://lakmoes.am/iravunq/2387-2017-07-27-06-50-39

Մանրամասները՝ տեսանյութում