запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Գարդասիլը կարող է նույնիսկ մահ առաջացնել․ մեր աղջիկներին ճագարի կամ մկան տեղ են դրել

«Մեր առողջապահության նախարարի բոլոր հայտարարություններն աղմկահարույց հետևանքներ են ունենում. սկզբում ասում են, իսկ հետո հայտարարում, թե իրենք դա նկատի չեն ունեցել:

 Ես ևս շատ զայրացա նրա ներկայացրած տվյալներից, որովհետև, ըստ այդմ, ստացվում է, որ մեր դպրոցահասակ աղջիկներից ամեն չորրորդը սեռական կյանքով է արդեն ապրել։ Կարծում եմ, որ սա անթույլատրելի հայտարարություն է, որը ոչ թե հասարակ քաղաքացի է ասում, այլ առողջապահության նախարարը, և մյուս կողմից էլ՝ սա շատ վիրավորական է բոլորիս համար. այդ դեպքում ինչո՞ւ ենք զարմանում, որ ռուսական ալիքների հյուրերն անմակարդակ հայտարարություններ արեցին՝ համեմատելով մեր ազգը, մեր դիրքը ոչ բարո կանանց հետ, բայց տվյալ դեպքում մեր կառավարության անդամն է նմանատիպ բան ասում, որ մեզ մոտ դպրոցահասակ աղջիկների չորսից մեկն ապրում է սեռական կյանքով»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց բժշկական գիտությունների դոկտոր Գարիկ Աղաբեկյանը՝ անդրադառնալով առողջապահության նախարար Լևոն Ալթունյանի հայտարարությանը։

Հիշեցնենք, որ օրերս լրատվամիջոցներից մեկի եթերում առողջապահության նախարարը հայտարարեց, թե իրենց վիճակագրական տվյալները ցույց են տվել, որ Հայաստանում մինչև 15 տարեկան երեխաների 25 տոկոսն ունի սեռական կյանքի փորձ։

Անդրադառնալով նաև պապիլոմա վիրուսի դեմ «Գարդասիլ» պատվաստանյութին՝ Գարիկ Աղաբեկյանը շեշտեց. «Կարծում եմ, որ ընդհանրապես չարժե այդ պատվաստանյութն անել, մանավանդ՝ պարտադիր կերպով։ Հստակ տարեթիվը չի նշվում, սակայն այդ պատվաստանյութն արտադրվել է 2010թ.-ից ոչ շուտ՝ ամերիկյան դեղագործական կազմակերպության կողմից։ Այս պատվաստանյութը շատ բարդություններ է առաջացնում՝ ընդհուպ մինչև մահ. կարող է առաջացնել սրտի կանգ, տրոմբոզ, պարալիչ և նմանատիպ մի շարք այլ վտանգավոր բարդություններ»։

Նրա խոսքով՝ այսօր Հայաստանում ժողովրդին դրել են ճագարի կամ մկան տեղ ու նրանց վրա ինչ ասես՝ փորձարկում են։