запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Ռուսական ԶԼՄ-ների մանիպուլյացիան Հայաստանի ազգային անվտանգության խնդիր է․ դա ազատ եթերից պետք է հեռացնել»

«Հայաստանը, ցավոք, շատ դեպքերում զերծ չի մնում ապատեղեկատվությունից․այն ինֆորմացիոն դաշտը, որը գոյություն ունի Հայաստանում մասնավորապես նաև արտասահմանյան լրատվամիջոցների և առաջին հերթին հենց ռուսական լրատվամիջոցների գործունեության արդյունքում՝ փաստում է այն, որ մեր հանրությունը պետք է եթե չասեմ թերահավատորեն, ապա գոնե վերապահումներով մոտենա այդ ամենին, իսկ որոշ դեպքերում իսկապես չհավատա նրան ինչ որ լսում է»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ընդգծեց  Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ Մելիքյանը։

Վերջինիս գնահատմամբ՝ տարիներ շարունակ ռուսական լրատվամիջոցները մեզանում մանիպուլյատիվ գործունեություն են իրականացնում և նրանց տեղեկությունները շատ հաճախ չեն  համապատասխանում իրականությանը։

«Երբ որ Հայաստանի քաղաքացին նայում է այնպիսի թոք-շոուներ, ինչպիսին վարում է Վլադիմիր Սոլովյովը կամ այնպիսի լուրեր կոչեցյալը, ինչպիսին է Դմիտրի Կիսելյովի «Վեստի Նեդելի»-ին և այլ նմանատիպ հաշորդաշարեր, ապա ես մեր հեռուստադիտողներին կոչ եմ անում, որ  գոնե թերահավատորեն մոտենան այնտեղ հնչեցվող լուրերին և տեսակետներին, մեր քաղաքացիները պետք է շատ զգույշ լինեն»,-ասաց նա։

Աշոտ Մելիքյանի գնահատմամբ՝ այս խնդիրը նոր չէ և հասարակական սեկտորի տարբեր ներկայացուցիչներ բազմիցս հայտարարել են, որ ազատ եթերում  ռուսական ԶԼՄ-ների այդպիսի բացահայտ   պրոպագանդա թույլ տալը  մեծ շռայլություն է Հայաստանի համար, մանավանդ այն դեպքում, երբ տարբեր հետազոտությունների արդյունքները  ցույց են տվել, որ ռուսական լրատվամիջոցները բավականին մեծ լսարան ունեն Հայաստանում։

«Սա որոշ առումով կարող է իսկապես ազգային անվտանգության խնդիր լինել  և թույլ տալ, որ այդքան մեծ լսարանը  տեսնի և լսի  այդ  ամենը կամ մտածել, թե ով ինչպես ուզում է իր լսածը թող ընկալի, դա անթույլատրելի է, այդպես չի կարելի․այստեղ թե պետությունը, թե մեր լրատվամիջոցներն  անելիք ունեն,  անհրաժեշտ է արձագանքել այդ ամենին և պարտադիր չէ, որ  «Զվեզդա» հեռուստաալիքի պատրաստած անշնորհք ռեպորտաժի նման ևս մի ռեպորտաժ սարքեն, որ դրանից հետո նոր միայն Հայաստանում ոտքի կանգնեն և ասեն, թե այս ինչ եք  ասում, չէ՞ որ օրեցօր մանիպուլյատիվ տեղեկությունները գալիս և տարածվում են Հայաստանում և ազատ եթերից պետք է դա հեռացնել»,- հավելեց Մելիքյանը։

 

Մանրամասները՝ տեսանյութում։