запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

ՌՈՒՍԱԿԱՆ ԲԱՆԿԵՐՈՒՄ 8,4 ՄԻԼԻԱՐԴ ԴՈԼԱՐԻ ԴԵՖԻՑԻՏ ԿԱ

Ռուսական բանկային համակարգում արտարժույթի եւ առաջին հերթին դոլարի մասսայական արտահոսք է արձանագրվել, ինչի հետեւանքով 2017 թվականն ամփոփվել է «արտարժութային խոռոչի» առկայությամբ: Այս մասին հայտնում է finanz.ru-ն, հավելելով, որ վարկային կազմակերպությունները չեն կարողացել լիարժեք կատարել հաճախորդների առաջ ունեցած իրենց դոլարային պարտավորությունները:

Միայն դեկտեմբեր ամսին իրավաբանական անձինք Ռուսաստանի բանկային համակարգից հանել եւ արտասահման են տեղափոխել 2,3 միլիարդ դոլար եւ փոխառություն վերցրել 5,2 միլիարդ դոլար: Հանրագումարում, համակարգը կորցրել է 7,5 միլիարդ դոլար՝ վարկա-դեպոզիտային գործարքների արդյունքում:

Ըստ Райффайзенбанк-ի, ամենայն հավանականությամբ կորպորացիաների մոտ դոլարային պահանջարկն ավելացել է այն պատճառով, որ դեկտեմբերին սովորաբար արտաքին պարտքի մարման վերջնաժամկետն են հաղթահարել, իսկ նման մարումները միշտ դոլարային են:

Եվս 3,5 միլիարդ դոլար էլ ծախսվել է հենց բանեկրի կողմից, իրենց ոչ-ռեզիդենտների առաջ ունեցած պարտավորությունները մարելու համար: Նման ծախսերը ծածկելու համար վարկային կազմակերպությունները ստիպված են եղել իրենց արտասահմանյան թղթակցային հաշվիներից հանելու 4,7 միլիարդ դոլար:

1,1 միլիարդ դոլար այնուհանդերձ կարողացել են հետ բերել արտարժութային արժեթղթերի վաճառքից, որի պորտֆելը սկսել էին կրճատել դեռ ամռանը, երբ ազատ դոլար ռուսական բանկային համակարգում, բառացիորեն էլ չէր ճարվում:

Ներկա պահի դրությամբ ռուսական բանկային համակարգը 8,4 միլիարդ դոլարի դեֆիցիտ ունի: Հետաքրքրական է այն, որ «դոլարային քաղցը» անցյալ տարվա նոյեմբեր ամսվա համեմատությամբ աճել է 2,3 անգամ: Նոյեմբերին դեֆիցիտը կազմել է 3,7 միլիարդ դոլարը՝ ըստ Райффайзенбанк-ի հաշվարկների: