запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Գեղարքունիքում ուժեղ քամին պոկել ու շպրտել է դպրոցի տանիքը

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 1-ին, ժամը 10:53-ին ահազանգ է ստացվել, որ ուժեղ քամու հետևանքով վնասվել է Գեղարքունիքի մարզի Վերին Գետաշեն գյուղի դպրոցի տանիքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Shamshyan.com-ի փոխանցմամբ, ուժեղ քամու հետևանքով գյուղի դպրոցի տանիքի մեծ մասը պոկվել և թափվել է գետնին, ոչ ոք չի տուժել:

Վնասվել են գյուղի դպրոցի տնօրենի և զինղեկի ավտոմեքենաները։

Աղբյուրի փոխանցմամբ, դպրոցի տնօրեն Վոլոդյա Գասպարյան պատմել է. «Աշխատասենյակում նստած էի, երբ ուժեղ ձայն լսվեց։ Ինձ թվաց՝ երկրաշարժ է։ Միագամից դուրս եկա, որպեսզի տեսնեմ՝ հո մարդ չի՞ տուժել։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել, սակայն դպրոցը կրել է խոշոր չափի նյութական վնաս։ Տանիքի 80 տոկոսը մի քանի վայրկյանում քամին պոկել և շպրտել է»։ Վնասվել են նաև պատուհաններ, համակարգչային սենյակը:

Գեղարքունիքի մարզպետ Կ. Բոթոյանը կատարվածի մասին արդեն տեղեկացրել է կառավարությանը և առաջիկայում ձեռնարկելու են անհրաժեշտ գործողություններ՝ խնդիրը կարճ ժամանակում լուծելու համար։ Այս պահին դպրոցում դասապրոցեսը ժամանակավորապես դադարեցվել է և 200 երեխաներին ուղարկել են տուն։