запчасти для погрузчиков в москве запчасти для погрузчиков купить запчасти на погрузчик запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена Установка кондиционеров недорого Купить кондиционер в москве с установкой

Lakmus

Ո՞ր դատավորն է ենթարկվելու պատասխանատվության: Բոլորը...

ԱԺ-ում Դատական օրենսգրքի հարցի քննարկմանը «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը, դիմելով Գևորգ Կոստանյանին, հարց բարձրացրեց. «Ո՞ր դատավորը պետք է պատասխանատվության ենթարկվի»:

«Որպեսզի ՄԻԵԴ-ը գանգատն ընդունի, անձը պետք է սպառած լինի ներպետական պաշտպանության բոլոր միջոցները, այսինքն՝ առաջին ատյան, վերաքննիչ դատարան, վճռաբեկ դատարան, և հարցը պիտի բարձրացրած լինի բոլոր ատյաններում»:

Սակայն նրա խոսքով՝ առաջին ատյանում 1 դատավոր է, վերաքննիչում՝ 3 դատավոր, և խորհրդակցական սենյակում գաղտնի է, թե նրանք ինչպես են քվեարկել, և վճռաբեկ դատարանը 2/3-ով մերժել է վարույթ ընդունելը. «Հիմա ո՞ր դատավորն է պատասխանատվության ենթակա կոնվենցիայի դրույթը խախտելու համար»:

Մանրամասները՝ 1in.am-ի տեսանյութերում:

ՄԻԵԴ-ի որոշումները դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու հիմք կլինեն. Գևորգ Կոստանյան

ԱԺ այսօրվա նիստում Դատական օրենսգրքի քննարկմանը ՀՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Կոստանյանը նշեց. «Եթե մենք Դատական օրենսգիրքը կիրառենք, առնվազն հիմք կդնենք արդար, օբյեկտիվ և անաչառ  դատարան ունենալու մեր բոլորի ակնկալիքներին»:

Ինչպես նշեց Գևորգ Կոստանյանը՝ մինչև չբարձրացվի դատավորների պատասխանատվության հարցը, մենք մեր ակնկալած որակի արդարադատություն չենք ունենա. «Ուստի շատ կարևոր էր դատավորների պատասխանատվության հարցը բարձրացնելը, և այսօր Դատական օրենսգրքի կարգավորումները ամբողջությամբ ապահովում են այդ երաշխիքները»:

Նրա խոսքով՝ այժմ արդեն ՄԻԵԴ-ի որոշումները, որով ճանաչվում է մարդու իրավունքի խախտում,  հիմք են հանդիսանալու դատավորների նկատմամբ կարգապահական վարույթ հարուցելու:

 

 Մանրամասները՝ տեսանյութում: