запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Նախկինում՝ դատախազ, ներկայում՝ ամբաստանյալ... «ազնիվ»

Մարտի 12-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Արմեն Բեկթաշյանի նախագահությամբ կշարունակվի նախկին դատախազ Հակոբ Բաբայանի գործի դատաքննությունը:

 

ԱԺ   Հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն պետ Արսեն Բաբայանի հայրը մեղադրվում է Կալանավայրերի վարչության նախկին պետ Սամվել Հովհաննիսյանի քրոջից 50,000 դոլար հափշտակելու մեջ:

Ըստ մեղադրանքի՝ Հակոբ Բաբայանը հանդիսանալով փաստաբանական գործունեություն ծավալող «ՀԿԳ» և «ՀԿԳ ԻՐԱՎԱԲԱՆՆԵՐ» ՍՊԸ փաստացի ղեկավարը, ՀՀ դատական ատյաններում «Լուվի» ՍՊԸ տնօրեն Հասմիկ Հովհաննիսյանին պատշաճ իրավաբանական օգնություն ցույց տալու և ի նպաստ նրա երաշխավորված դատական ակտի կայացումն ապահովելու պատրվակով, սակայն դատական գործընթացի վրա իրավաբանական գործունեությունից դուրս որևէ ազդեցություն իրականում չունենալով, խարդախությամբ` վստահությունը չարաշահելու եղանակով, 2013-2014թ. ընթացքում պահանջել և անձամբ,մաս-մաս ստանալով, հափշտակել է առանձնապես խոշոր չափի` 20.195.000 ՀՀ դրամին համարժեք 50.000 ԱՄՆ դոլար գումար:

Այլ կերպ ասած՝ Հասմիկ Հովհաննիսյանը իր սեփականությունը հանդիսացող հողատարածք է վաճառել ֆիզիկական անձանց, սակայն հետո որոշել է գործարքը անվավեր ճանաչել և հետ վերադարձնել գույքը՝ պատճառաբանելով, որ համաձայնագիր չկա: 2012թ.-ից սկսված դատական քաշքշուկը շարունակվում է մինչ օրս՝ քրեական գործի տարբերակով:

Ավելի վաղ Հասմիկ Հովհաննիսյանը «Հրապարակի» հետ զրույցում ասել էր. «...Հակոբ Բաբայանն ասում էր՝ այս հանրապետությունում խնդիր չունեմ, Աղվանն ախպերս է, և այլն: Ինձ այնպես էր վստահեցրել, որ հաղթելու եմ դատարանում, որ ես չէի էլ գնում դատական նիստերի: Սա հասարակ գործ էր, որը, սակայն, տևեց տարիներ»:

Հակոբ Բաբայանն էլ հերքել էր 50 հազար դոլար կաշաք վերցնելու լուրերը: «Իհարկե, ոչ: Վեճի առարկա հողամասն արժե 22 մլն դրամ, ճիշտ 50 հազար դոլար: Եթե Հասմիկն այդքան գումար ունենար, հետ կգներ իր հողամասը, եւ սրանով հարցը կլուծվեր»,- թերթի հետ զրույցում ասել էր նախկին դատախազը:

Հ.Գ. Փաստաբանների պալատը դարձել է «ստրոյբատալիոն». Սովորաբար պետական դատաիրավական համակարգից ում հանում են կամ թոշակի ուղարկում, հանկարծ դառնում են փաստաբան և  «մի թեթև» պաշտպանում մարդու իրավունքները...  

Այսօր փաստաբանական պալատի հեղինակությունը տուժում է նաև նրանց մեղքով: Նրանք, ովքեր կողմ են այլընտրանքային ՓՊ հիմնելուն, կարող են հետևել Հակոբ Բաբայանի օրինակին և գոնե ազնվորեն ստեղծել օրինակ ԱԱԾ-ի հետ աշխատող կամ «ԱԱԾ իրավաբանների պալատ», «ՔԿ կամ Աղվան ախպերների պալատ», «ՀՔԾ պալատ», «Դատավոր- իրավաբանների պալատ», «Անկախ փաստաբանների պալատ», որպեսզի մարդիկ միանգամից կողմնորոշվեն՝ ո՞ր  պալատական փաստաբանը կարող է «իրենց դարդին դարման անել»...