запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մովսես Հակոբյանը սպա չէ և պատիվ չունի.Սասնա Ծռեր

Ամեն համազգեստավոր սպա չէ։ Սպայի հիմնական հատկանիշը պատիվն է։ Գլխավոր շտաբի պետի պաշտոնն զբաղեցնող Մովսես Հակոբյանն, օրինակ, սպա չէ, թեև գեներալ-գնդապետի կոչում ունի։ Որովհետև նա պատիվ չունի։

Նրա համար կարևոր է թալանելու և իշխելու նպատակով պաշտոն ունենալը, հանուն որի նա մեկ ուրիշ անպատիվ արարածի՝ Գերագույն գլխավոր հրամանատարի պաշտոնն զբաղեցնող Սերժ Սարգսյանի, հետևից թութակի նման կրկնում է, որ Ապրիլյան քառօրյայի ժամանակ հակառակորդի գրաված տարածքը ռազմավարական նշանակություն չունի։

Տարածքը պետության ֆիզիկական մարմինն է, և բանակի առաջնահերթ խնդիրներից մեկը  դրա անձեռնմխելիությունը պաշտպանելն է։

Սակայն շինականի արդար վաստակը մանկությունից մերժած և պետական համակարգում ժողովրդի արարած հարստության հաշվին մակաբուծելու երազանք ունեցած այս ծույլ գեղջուկի տեսակին, որին Իգոր Մուրադյանը «մանր բուրժուական էլեմենտ»  է անվանում, հասու չէ պատվի ու մարմնի անձեռնմխելիության արժեքները։

Այդ տեսակը պարտադիր կերպով կդավաճանի, եթե Հայրենիքի և իր անձնական շահերը կշեռքի նժարներին դնելու վիճակ առաջանա։

Ապրիլյան քառօրյան այդպիսի վիճակ էր, և այն բացահայտեց մանր բուրժուական այդ մակաբույծ-դավաճան տեսակին։

Վիճակը պահպանվում է և սրվում, ուստի նորանոր բացահայտումների ենք ականատես լինելու։

Մեր երիտասարդ պատվախնդիր սպաներին՝ կապիտան Ուրֆանյանի տեսակին, կոչ ենք անում զգոն լինել և, երբ պահը գա, անտեսել դավաճանական հրամանատարությանը և գործել պատվի ու Հայրենիքի շահի թելադրանքով։

Իսկ երբ ժողովուրդն ապստամբի ազգադավ ու ոճրագործ ռեժիմի դեմ, կոչ ենք անում արհամարհել բանակի քաղաքական չեզոքության վերաբերյալ՝ մեր երկրում ստեղծված իշխանության յուրացման, պետության զավթման և այն ցեղասպանության գործիքի վերածելու պայմաններում կեղծ ու կործանարար սկզբունքը և կանգնել հարազատ ժողովրդի կողքին։

 

04 ապրիլի 2018թ․