запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Փաստաբանն ազատվեց կալանքից. Տարոսը Միքայել Զադոյանին

Դատարաններից լավ լուր լսելը իրադարձության պես բան է դարձել: Ապրիլի 6-ին նման մի լուր լսեցինք Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանի նստավայրից:

Այստեղ շարունակվում է ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնատար անձ Բունիաթ Եղիազարյանի  հետ նախնական համաձայնությամբ, փաստաբան Գայանե Գալոյանի օժանդակությամբ, քաղաքացի Բաբկեն Գասպարյանից 3000 դոլար կաշառք ստանալու և քննիչ Միքայել Զադոյանին փոխանցելու գործը:

Հիշեցնենք, որ ամբաստանյալներից միայն Բաբկեն Գասպարյանն է ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը, նա ազատության մեջ է, մյուսները չեն ընդունում և կալանքի տակ են:

Բունիաթ Եղիազարյանի մասն առանձնացված է առանձին վարույթ:

Եվ այսպես, դատավոր Մեսրոպ Մակյանը ապրիլի 6-ի նիստում բավարարեց առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալուն օժանդակելու մեջ  մեղադրվող փաստաբան Գայանե Գալոյանի պաշտպան Անժելա Հոբոսյանի միջնորդությունը և խափանման միջոց կալանքը փոխարինեց գրավով:

Այս որոշումը ներկաներն ընդունեցին ծափողջույններով:

Դատարանի սահմանած գումարը համապատասխան հաշվեհամարին փոխանցելուց և համապատասխան կտրոնը դատարանին ներկայացնելուց հետո Գայանե Գալոյանը կհայտնվի ազատության մեջ՝ շարունակելով մասնակցել դատական նիստերին:

Դատարանը քննության առավ նաև «Վարդաշեն» ՔԿՀ-ից ստացված գրությունը: Ըստ այդմ, ՔԿՀ կալանավոր Միքայել Զադոյանը խնդրում է դատարանից թույլ տալ՝ իր անունից լիազորելու Վարդան Սանթուրյանին՝ տնօրինել բանկերում առկա և արգելանքի տակ չգտնվող իր հաշիվները, փակելու, ակտիվացնելու, հանձնարարականներ տալու և դրանց հետ կապված ֆինանսական այլ գործառնություններ կատարելու, քանի որ իր խնամքին են կինը, երկու մանկահասակ երեխաները, և  այդ գումարներն այժմ անհրաժեշտ են նրանց:

Դատարանը կրկին անգամ պաշտպանական կողմի հետ ճշտեց Միքայել Զադոյանին պատկանող և արգելանքի տակ գտնվող գույքերի՝ հողի, տների, մեքենաների ցանկը, և համարելով, որ դա բավարար է անհրաժեշտության դեպքում քրեական գործով վիճարկվող գումարը փոխհատուցելու, վերադարձնելու համար, թույլ տվեց Զադոյանին՝ լիազորել նշյալ անձին:

Հաջորդ դատական նիստը ապրիլի 13-ին, ժամը 15,00-ին: