запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ԵՄ-ում մտահոգ են, որ Հայաստանը ռուսների համար կդառնա տարանցման երկիր

Ռուս ամերիկյան հարաբերությունների սրումից և երկու երկներից դիվանագետների փոխադարձ արտաքսումից հետո, Ռուսաստանում գործող ամերիկյան հյուպատոսական ծառայությունները չեն հասցնում քննել վիզաների տրամադրման հետ կապված բոլոր դիմումները:

 Ամերիկյան հյուպատոսական ներկայացուցչությունները ՌԴ քաղաքացիներին խորհուրդ են տալիս վիզաների համար դիմել հարավկովկասյան հանրապետությունների՝ Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի ամերիկյան հյուպատոսական ծառայություններ: Ռուսները դա առայժմ ընկալում են վիրավորանք, և գերադասում են սպասել իրենց հերթին, բայց գալու է մի ժամանակ, որ նրանք համոզվելու են, որ Ռուսաստանի քաղաքացիություն ունենալն արդեն արգելք է ամերիկյան հյուպատոսական ծառայություններ դիմելու համար, և ռուսական անձնագրով ԱՄՆ մուտքի արտոնագիր ստանալն ինքնին կհամարվի անիմաստ զբաղմունք: Միտումներն ու զարգացումները տանում են դրան, և բավական արագ տեմպերով:

ԱՄՆ-ը և նրա հետ նաև եվրոպական բազմաթիվ երկրներ Ռուսաստանի քաղաքացիներին կարող են դիտել որպես պոտենցիալ վտանգի աղբյուր: Ռուսաստանի քաղաքացիների համար կարող են փակվել ԱՄՆ և ԵՄ երկներ այցելելու հնարավորությունները, կամ դառնան խիստ սահմանափակ: Ռուսական անձնագիր ունենալը կդառնա «պերսոնա նոն գրատա»՝ անցանկալի անձ լինելու նման մի բան: Եվ ահա այդ ժամանակ Ռուսաստանի քաղաքացիները կմտածեն, թե ուրիշ ինչ այլընտրանք կարող է լինել ԱՄՆ և ԵՄ երկրներ հասնելու համար և, ամենայն հավանականությամբ, կհիշեն Հայաստանի մասին, որովհետև Հայաստանի քաղաքացիություն ստանալը համարյա վարորդական իրավունք ստանալու նման մի բան է. ունես համապատասխան քանակի գումար, հաշվիր, որ հարցը լուծված է:

2004թ. սկսած, երբ Վրաստանում իշխանության եկավ Միխեիլ Սաակաշվիլին, և սրվեցին հարաբերությունները Ռուսաստանի հետ, Վրաստանի բազմաթիվ քաղաքացիներ՝ հիմնականում ազգությամբ հայեր, Հայաստանի քաղաքացիություն ստանալը դիտում էին միջոց արտոնյալ ռեժիմով Ռուսաստան մեկնելու և այնտեղ աշխատելու համար: Իրավիճակն ավելի սրվեց 2008թ. օգոստոսյան պատերազմից հետո, երբ Վրաստանը խզեց դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, և Վրաստանի քաղաքացիները՝ հիմնականում ջավախահայերը մասսայաբար ձեռք բերեցին երկրորդ քաղաքացիություն, Հայաստանի քաղաքացու անձնագիր, որը հնարավորություն էր տալիս առանց մուտքի արտոնագրի մեկնել Ռուսաստան և աշխատել այդ երկրում: Հիմա հակառակ միտումն է, Հայաստանի քաղաքացիներն են ձգտում Վրաստանի քաղաքացիություն ձեռք բերել ԵՄ երկրներ առանց մուտքի վիզայի մեկնելու համար, սակայն Վրաստանի քաղաքացիություն ստանալու կարգը այնքան է խստացված, որ շատ քչերի մոտ է դա ստացվում:

Հայաստանը ևս ցանկություն ունի վիզաների ազատականացման ռեժիմ սահմանելու շուրջ բանակցություններ սկսել ԵՄ անդամ երկրների հետ: Հայաստան-ԵՄ խոր և համապարփակ համագործակցության համաձայնագրի ստորագրումից ակնկալվող ամենաշոշափելի արդյունքը դիտվում է հենց վիզային ռեժիմի ազատականացումը: Բայց Հայաստանում արևմտյան դիվանագիտական ներկայացուցչությունների աշխատակիցները մտահոգություն ունեն Հայաստանի քաղաքացիություն ստանալու դրութան հարցում: Փաստ է, որ Հայաստանի քաղաքացիություն ունեն Ռուսաստանում ապրող, և Ռուսաստանի քաղաքացիություն ստացած հարյուր հազարավոր նախկին հայաստանցիներ: Սա նշանակում է, որ Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման պարագայում ԵՄ երկրներ առանց մուտքի արտոնագրի կկարողանան մտնել նաև հարյուր հազարավոր ՌԴ քաղաքացիներ, իսկ դա այնքան էլ չի տեղավորվում ԵՄ ՌԴ ներկայիս հարաբերությունների տրամաբանության մեջ: Բացի դրանից՝ Հայաստանի քաղաքացիություն կարող են ստանալ նաև ՌԴ ոչ հայ քաղաքացիները: Եվրոպացիները մտավախություն ունեն, որ Ռուսաստանը 2017թ. չառարկեց Հայաստան-ԵՄ համաձայնագրի ստորագրմանը հենց այդ տրամաբանությամբ, ցանկանալով թողնել մի ճանապարհ, որով Ռուսաստանի քաղաքացիները կարող էին անարգել հայտնվել Եվրոպական միության անդամ երկրներում: Եվրոպացիները ուզում են հուսալի երաշխիքներ, որ Հայաստանի հետ վիզաների ազատականացման ռեժիմ սահմանելու դեպքում Հայաստանը չի դառնա Ռուսաստանի քաղաքացիների համար տարանցման երկիր: Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի դեպքում այդ երաշխիքները առավել քան հուսալի են: Քանի դեռ Հայաստանը նման երաշխիքներ չի ներկայացրել ԵՄ-ին, մուտքի ազատականացման ռեժիմի մասին կարելի է մոռանալ, եթե անգամ Համապարփակ համագործակցության համաձայնագիրը վավերացվի և մտնի ուժի մեջ:

1in.am