запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ասադն ու Պուտինը հրատապ տարհանում են զորքերը Սիրիայի բազաներից

Վլադիմիր Պուտինը և Բաշար Ասադը իրենց զինծառայողներին հրատապ տարհանում են Սիրիայի ռազմական բազաներից՝ Դումայում քիմիական զենք կիրառելու և տասնյակ երեխաների սպանության համար նրանց պատժելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքի պատճառով, գրում է newsrezume.org-ը։

Սոցկայքերը հայտնում են ռուս-սիրիական բազաներից զորքերի զանգվածային տարհանման մասին։

Պետք է նշել, որ ապրիլի 7-ի երեկոյան Դումա քաղաքում քլոր է կիրառվել։ Դրա հետևանքով շուրջ 150 խաղաղ բնակիչ է զոհվել, այդ թվում՝ բազմաթիվ կանայք և երեխաներ։

Թրամփը միջադեպին շատ կոշտ է արձագանքել։ Նա Ասադին «կենդանի» է անվանել՝ խոստանալով, որ նա իր դաշնակիցների՝ Ռուսաստանի և Իրանի հետ «բարձր գին կվճարի» այդ գազանությունների համար։

ԱՄՆ նախագահի խոսքերը խուճապ են առաջացրել ոչ միայն Դամասկոսում, այլև Մոսկվայում։ Նշվում է, որ ՌԴ-ն Սիրիայի բազաներից տարհանում է իր ինքնաթիռները։

«ՌԴ ռազմատիեզերական կործանիչների արդեն երկրորդ զույգը լքում է Հմեյմիմը, երրորդը թռիչքի է պատրաստվում»,-ասվում է հաղորդագրությունում։

«Դոնալդ Թրամփի աշխատակազմում քննարկում են սիրիական կառավարական ուժերին հարվածելու տարբերակը՝ ի պատասխան Դումա քաղաքում քիմիական հարձակման։ Ոչինչ բացառել չի կարելի»,-ասել է ԱՄՆ նախագահի խորհրդական Թոմ Բոսերթը՝ պատասխանելով հարցին՝ արդյո՞ք հրթիռային հարձակում տեղի կունենա՝ ի պատասխան քիմիականի։