запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Մարտունիում «Կոնչիտային» են փնտրում, որ կալանավորեն

Մարտի 20-ին Վերաքննիչ քրեական դատարանը՝ Մխիթար Պապոյան, Ռուբեն Մխիթարյան, Ռուզաննա Բարսեղյան կազմով և վերջինիս նախագահությամբ,  խստացրել էր Լիճք  գյուղի սպանության գործով 6 ամբաստանյալների դատավճիռը:  Նրանցից ներկա 4 անձինք կալանավորվել էին հենց դատարանի դահլիճում...

Այդ օրը դատարանում չէր միայն սույն գործով ամենածանր հանցագործության՝ սպանության մեջ մեղադրվող «Կոնչիտա» մականվամբ հայտնի Արմեն Գորոյանը: Մինչ օրս նրա՝ կալանավորված լինելու մասին տեղեկություններ չկան. Իրավապահները, կարծես, թեթևակիորեն են փնտրում նրան և չեն  էլ  շտապում գտնել...    

Հիշեցնենք, որ խոսքը  Մոսկվայում «ասֆալտչիկություն» անող Լիճք գյուղի խոպանչիներին «նայելու» բիզնեսում ներգրավված անձանց մասնակցությամբ՝ 2015թ. հունվարի 26-ին կատարված սպանության մասին է:

Երևանից մեքենաներով Լիճք գյուղ հասած անձինք, ականատեսների աչքի առաջ հաշվեհարդար էին տեսել այդ գյուղի բնակիչներ Արայիկ և Արթուր Իրիցյան եղբայրների նկատմամբ: Արայիկին ծեծել էին, իսկ նրան օգնության շտապած Արթուրին՝ սպանել:

Ըստ մեղադրանքի՝  Երևանի բնակիչներ Գառնիկ Նիկողոսյանը /Գռնոն/, Արիստակես Բարսեղյանը /Արիսը/, Լիճք գյուղի բնակիչներ Արմեն Գորոյանը /Կոնչիտա/, Աշոտ Ավետիսյանը /Տոշա/, Էդգար /Ալֆա/ և Էդուարդ /Ռուսը/ Սրքոյանները ու գործով չպարզված այլ անձինք Գ. Նիկողոսյանի «G-500 Մերսեդեսով» , մյուսները՝ գործով չպարզված չորս այլ մեքենաներով գնացել էին Լիճք գյուղի բենզալցակայանի, ավտոտեխսպասարկման ու սննդի սպասարկման կետերի տարածք: Այնտեղ պատահաբար հանդիպել էին Լիճք գյուղի բնակիչներ Արայիկ Իրիցյանին ու Միշա Խաչատրյանին, ովքեր այնտեղ էին մեքենա նորոգելու նպատակով:

Գառնիկ Նիկողոսյանը մոտեցել էր Արայիկ Իրիցյանին ու արհամարհական տոնով հարցրել էր նրա եղբորը: Նույն տոնով Արայիկի հետ խոսել էր նաև Արիստակես Բարսեղյանը, ով հարցրել էր. «Կյաժն ո՞ւր ա»: Արայիկը պատասխանել էր, թե չգիտի:

Արիստակեսը բռունցքով հարվածել էր Արայիկի քթին, Գառնիկ Նիկողոսյանը՝ ոտքով հարվածել էր գոտկային շրջանին, Աշոտ Ավետիսյանն ու Արմեն Գորոյանը մահակներով հարվածներ էին հասցրել Արայիկի գլխին և ծոծրակային հատվածներին՝ պատճառելով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: Սրքոյան եղբայրներից Էդուարդը ոտքով հարվածել էր Արայիկի որովայնի աջ մասին, իսկ Էդգար Սրքոյանը ձեռքերով ու ոտքերով հարվածել էր Արայիկի մարմնի տարբեր մասերին:

Արիստակես Բարսեղյանը իր ձեռքին եղած ատրճանակը պահել էր իրենց խմբի խուլիգանական գործողությունները կանխող անձանց ուղղությամբ՝ վախեցնելով, որ չմիջամտեն:

Խումբը, մեկը մյուսին լրացնելով, ըստ մեղադրանքի, շարունակել էր խուլիգանությունը:

Այդ ամենը շարունակվել էր այնքան՝ մինչև Արայիկ Իրիցյանը արնաշաղախ և ուշագնաց ընկել էր գետնին, Գառնիկ Նիկողոսյանն էլ, ըստ գործի նյութերի՝ հրահանգել էր խմբին՝ դադարեցնել ծեծը:

Եղբորն օգնության շտապած Արթուր Իրիցյանին սպանել էին այն ժամանակ, երբ նա բռնել էր դեպքի վայրից փախչող ծեծի մասնակիցներից Աշոտ Ավետիսյանին և, բռունցքով հարվածելով, փորձել էր՝ պարզել նրա գյուղ գալու և ծեծի պատճառը: Այդ պահին Արմեն Գորոյանը կրակել էր «Մակարով» տեսակի ատրճանակից և, սպանելով Արթուրին, արագ հեռացել դեպքի վայրից:

Վերաքննիչ քրեական դատարանը Արմեն Գորոյանին մեղավոր էր ճանաչել սպանության /ՀՀ քր. օր-ի 104-րդ հոդվածի 1-ին մաս/, ապօրինի զենք կրելու /235-րդ հ. 1-ին մաս/, զենքի գործադրմամբ խուլիգանության մեջ /258-րդ հոդ. 4-րդ մաս/՝ վերջնական պատիժ նշանակելով 13 տարվա ազատազրկում:

Աշոտ Ավետիսյանինդատարանը մեղավոր էր ճանաչել զենքի գործադրմամբ կատարված խուլիգանության մեջ /258-րդ հոդ. 4-րդ մաս/՝ դատապարտելով 4 տարվա ազատազրկման, Արիստակես Բարսեղյանին՝  2 տարվա 6 ամսվա ազատազրկման /258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ՝ խուլիգանություն/,Գառնիկ Նիկողոսյանին՝ 2 տարվա 6 ամսվա ազատազրկման /258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ/, Էդուարդ Սրքոյանին՝ 2 տարվա ազատազրկման /258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ/,  Էդգար Սրքոյանին՝  400,000 դրամ տուգանքի /258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետ/:

Մարտի 20-ին դատարանը փոխեց ամբաստանյալների խափանման միջոցները՝ մինչև դատական ակտի օրինական ուժի մեջ մտնելը:

Ապրիլի 20-ին կլրանա վճռաբեկ բողոքներ բերելու ժամկետը: Եթե այդպիսիք չլինեն կամ մերժվեն, կամ առանց քննության թողնվեն, ուրեմն դատական ակտը կմտնի օրինական ուժի մեջ, իրավապահներն էլ ստիպված կլինեն Արմեն Գորոյանին փնտրել ոչ թե թեթևակիորեն և Մարտունիում, այլ՝ պատշաճ կարգով հետախուզել ողջ հանրապետությունում և գուցե սահմաններից դուրս:

Լուսանկարը՝ Գ. Շամշյանի