запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պահելու ենք բոլոր պրոֆեսիոնալ մասնագետներին. Ա. Միրզոյան

«Քաղաքացիական պայմանագիր»-ը ոչ միայն վենդետաներ չի իրականացնելու, այլ պահելու է ստորին, միջին և բարձր օղակներում բոլոր պրոֆեսիոնալ մասնագետներին:Այս մասին հանրահավաքին հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ, ԱԺ «Ելք» խմբակցության անդամ Արարատ Միրզոյանը։

Նա ողջունեց բոլոր քաղաքական ուժերի, մասնավորապես՝ խորհրդարանում ներկայացված ուժերի պատրաստակամությունը՝ ենթարկվելու ժողովրդի կամքին, չհակասելու պետության շահերին. «Ես սրտանց ողջունում եմ նրանց։ Մենք քաղաքական վենդետա չենք անելու, գնալու ենք համերաշխության ճանապարհով, դա է մեր երկրի ճշմարիտ զարգացման ճանապարհը։

 

Կան բազմաթիվ լավ մասնագետներ, որոնք պետք է շարունակեն ծառայել մեր հայրենիքին։ Մենք ներգրավելու ենք նոր մասնագետներ՝ ներսից, դրսից. ովքեր հիասթափված գնացել են, նրանք պետք է գան, ծառայեն ՀՀ-ին:

Այն, ինչ արեցինք այս վերջին օրերի, շաբաթների ընթացքում, այն ինչ շարունակում ենք անել, դա մի մեծ խենթություն է, դա մի մեծ երազանք է, բայց ողջ մարդկության զարգացման պատմությունը, բոլորը նվաճումները, աշխարհագրական, հասարակական, գիտական տրանսֆորմացիաները, առաջընթացը պայմանավորված են եղել խենթություններով և երազանքներով: Եվ, ինչպես միշտ, բոլոր ոլորտներում հինը դիմադրում է, հինը հակադրվում է, խոչընդոտում է այդ երազանքին, առաջընթացին: Այդպես մեզ մոտ էլ եղավ, և այդ դիմադրության մեջ մենք հասանք մի հանգրվանի, կետի, երբ հնի՝ այդ սիստեմի, այդ մարդկանց դիմադրությունը մեր երազանքին, մեր կամքին սկսում է վնասել մեր պետությանը, մեր պետականությանը:

Հենց դա նկատի ուներ Նիկոլը, երբ ասում էր, որ ինձնից բացի այլ վարչապետ չպետք է լինի, դա է ճիշտ հանգուցալուծումը՝ ժամանակավոր կառավարության համար: Հենց դա նկատի ունեի ես՝ ասելով, որ Նիկոլից բացի այլ թեկնածությանը քվեարկելը հարվածելու է պետականությանը և գուցե հավասարեցվի դավաճանությանը»,-հայտարարեց նա։