запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դաժան սպանության «պատվեր» «ընդունող» ռեկետչիկ հանցախու՞մբ կա

Քննչական, դատական, քրեակատարողական մարմիններում հաճախ կարծես այնպիսի փոխհամաձայնեցված քաղաքականություն է իրականացվում, որ բանտերը դառնում են հանցաորջեր, բանտարկյալները՝ բանտապետերի գերին ու ֆինանսական աղբյուրը... Մարդիկ ուղղվելու փոխարեն ավելի ծանր հանցագործություններ են գործում: Մթերք գողացողը հանկարծ կարող է դառնալ մարդասպան...

Ինչ-որ մեկը կամ ինչ-որ խումբ կարծես «սպանության պատվերներ» է «ընդունում» և կատարում առանձին դաժանությամբ, ցինիզմով՝ հասկացնելու, որ իրենց պահանջը պետք է անվերապահորեն կատարվի, որովհետև իրենց հետքերը փնտրող ու պատժող չկա...

2013թ. հունվարի 18-ին Երևան քաղաքի իր տանը դաժանաբար սպանվեց Մամիկոն Ասատրյանը: Սպանել էին խոշտանգելով. գլխին հասցված հարվածներից /կամ այլ եղանակով/ գլխամաշկն անջատվել էր:

2017թ. դեկտեմբերին նախաքննական մարմինը հանկարծ «բացահայտեց», թե իբր սպանության պատվիրատուն սպանվածի կինն է՝ Մանուշակը, ու թեև այդ ընտանիքին ճանաչողները չեն հավատում, այդուհանդերձ տիկնոջը կալանավորեցին:

2017թ սեպտեմբերի 18-ից անհետ կորեցինՀրազդան քաղաքի բնակիչներ՝ 53-ամյա Սամվել Ալիխանյանը և նրան խնամող 56-ամյա Վարդուհի Սիմոնյանը: Շաբաթներ անց գտան նրանց դիակները՝ փաթաթված պոլիէթիլենային թաղանթով և կպչուն ժապավենով:

Նախաքննությամբ պարզվեց, որ 2017թ. սեպտեմբերի 18-ի երեկոյան, ենթադրյալ հանցագործություն կատարած անձը՝ Լյուդվիգ Գագիկի Հակոբյանը, իր կողմից շահագործվող «Օպել Աստրա» մակնիշի ավտոմեքենայով տուժողներին տեղափոխել է Հրազդան քաղաքում գտնվող իր հայրական տուն, որտեղ ծեծել է նրանց և գումար պահանջել: Մերժում ստանալով՝ 32-ամյա Լյուդվիգը մետաղալարով խեղդամահ է արել Սամվել Ալիխանյանին, այնուհետև մետաղական կշռաքարով հարվածներ հասցրել Վարդուհի Սիմոնյանի գլխին՝ սպանելով նրան:  

Հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով դիակները կապկպել, տեղափոխել ու թաքցրել են Երևան-Սևան մայրուղու 51-րդ կմ-ի վրա գտնվող գազալցակայանի հարևանությամբ՝ դաշտային տարածքում:  

2017թ. հուլիսի 22-ին անհետ կորեց Արմավիրի մարզպետի խորհրդական,  52-ամյա Մանուկ Սիմոնյանը: Հաջորդ օրը Արմավիրի մարզի բնակչուհուց ոստիկանություն հաղորդում ստացվեց այն մասին, որ հուլիսի 22-ին՝ ժամը 22:00-23:00-ի սահմաններում, ամուսինը՝ Մանուկ Սիմոնյանը, դուրս է եկել տնից և այլևս չի վերադարձել: Ըստ կնոջ՝ Ռուզաննա Մկրտչյանի, ամուսնուն տան բակից կանչել է մի տղամարդ, ինչից հետո նա դուրս է եկել տանից:

Անհետ կորելուց 3 օր անց՝ հուլիսի 25-ին, ժամը 23:30-ի սահմանում, «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում հայտնաբերվել է Մանուկ Սիմոնյանի դիակը՝ կացնահարված գլխով, փաթաթված և կապկպված:

Սակայն հակառակ տիկնոջ հայտնած տեղեկատվության՝ նախաքննական մարմինը առաջ քաշեց իր վարկածը և դիտավորությամբ կատարված սպանության մեղադրանք առաջադրեց սպանվածի կնոջը՝ համարելով, որ Ռուզաննա Մկրտչյանն է մի քանի կացնային հարված հասցրել քնած ամուսնու գլխին՝ տարիներ շարունակ վերջինիս կողմից բռնության ենթարկվելու և նվաստացումների համար:  

Սպանվածի եղբայրը բացառեց դա՝ նշելով, որ սպանությունը և դիակի տեղափոխումը կարող է խմբի կողմից կատարված լինել, սակայն նախաքննական մարմինը հետևողականորեն անտեսեց Մանուկ Սիմոնյանի դուրս կանչելու հանգամանքը և կալանվորեց նրա կնոջը:

Նկատենք, որ այս երեք դեպքերի մեջ ընդհանրություններ կան. վերոնշյալ սպանությունների ձեռագրի նմանությունը հուշում է, որ այն կարող է նույն «հանցախումբը» լինել...

Բոլոր տուժողները գազանաբարո հարվածներ են ստացել գլխի հատվածում: Սամվել Ալիխանյանը, Վարդուհի Սիմոնյանը և Մանուկ Սիմոնյանը դուրս են եկել տանից, անհետ կորել: Երեքի դիերն էլ գտել են օրեր անց՝ կապկպված վիճակում, դաշտամիջյան, ձորամիջյան վայրերում, որտեղ թաքցրել են:

Մամիկոն Ասատրյանի և Մանուկ Սիմոնյանի սպանության դեպքերով մեղադրյալի կարգավիճակում են հայտնվել նրանց կանայք:Ռուզաննա Մկրտչյանի դեպքում արդեն որպես սպանության շարժառիթ, պատճառ նշված է ընտանեկան բռնությունը, ծեծը: Մամիկոն Ասատրյանի կնոջ՝ Մանուշակի դեպքում կարծես ևս զարգացնում են այդ սցենարը, թեև տուժողների հարազատները չեն հավատում դրան:

Մամուլում քիչ թե շատ հայտնի տեղեկատվությունից պարզ է դառնում, որ երկու դեպքում էլ՝ Մամիկոն Ասատրյանի և Մանուկ Սիմոնյանի սպանություններից առաջ հայտնվել է սև ջիպով ինչ-որ անձ, հավանաբար զոհերի ճակատագիրը որոշած նույն անձը, ով Մամիկոնի տուն է եկել սպանությունից մոտ 6 ամիս առաջ և հոխորտացել՝ «տես, չփոշմանես...», իսկ Մանուկ Սիմոնյանին դուրս է կանչել, որից հետո նա այլևս չի վերադարձել:

Մամուլից և պաշտոնական լրահոսից տեղեկանում ենք,  որ առաջին երկու դեպքերի և Մանուկ Սիմոնյանի սպանության գործերով քննչական խմբի ղեկավարը Աղվան Հովսեփյանի տեղակալ Վահագն Հարությունյանն է՝ չբացահայտված Մարտի 1-ի գործով քննչական խմբի ղեկավարը:

Եվ ամենակարևորը.

Նախկինում մի քանի անգամ դատապարտված Լյուդվիգ Գագիկի Հակոբյանը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից դատապարտված է եղել 4 տարվա ազատազրկման՝ բուլկի, մաստակ, խմիչք, բաճկոն, քացրեղեն, ծխախոտ և նման այլ ապրանքներ գողանալու համար: Նրա պատժի սկիզբը հաշվարկվել է 2014թ.-ի հունվարից, դատարանը բացառել է պատիժը պայմանականորեն չկիրառելը՝ հաշվի առնելով ռեցիդիվը:

Այսինքն, Լյուդվիգ Հակոբյանը մինչև 2018թ.-ի հունվար ամիսը պետք է իր պատիժը կրեր «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, բայց վերաքննիչ քրեական դատարանը մեղմացրել է նրա պատիժը: 2017թ-ի օգոստոսի վերջին նա ազատ է արձակվել, և 18 օր անց՝ սեպտեմբերի  18-ին, հանկարծ 2 անձի դաժան սպանություն է իրականացրել՝ կրկին վերադառնալով բանտ:

Թե ով  և ինչու է «Իրիս» ու «Սնիկերս» գողացողին դարձրել մարդասպան, կարելի է միայն կռահել նրանց վերաբերյալ դատական գործերից:

Ինչպես նա, այնպես էլ քրեական անցյալ և մեքենաներ «քցելու» սովորություն ունեցող նրա հայր Գագիկ Հակոբյանը, ով հետախուզման մեջ է եղել և ում տանը կատարվել է Սամվել Ալիխանյանի և Վարդուհի Սիմոնյանի սպանությունները, տասնյակ միլիոնների «բանտային տալիքներ» ունեն մի շարք անձանց /չհաշված՝ բանտերում ընդունված պարտադիր-կամավոր «ղումարբազությունը»/: Դրանք պետք է մարվեն օրինական ճանապարհով, որի հնարավորությունը նրանք չունեն՝ դատելով առկա տեղեկատվությունից, կամ «ջրվեն» բանտերում հարց որոշող անձանց ցանկությամբ...       

Ովքե՞ր են շահագրգռված դրանում և արդյո՞ք կարող էին Լյուդվիգ Հակոբյանին գիշերով «գործուղել» հատուկ առաջադրանքի՝ մինչև բանտից ազատվելը /և նախորդ դատվածությունների ընթացքում/, թե՞ նրա նման մեկ այլ թեկնածու է կատարել Ալիխանյանի դեպքից 2 ամիս առաջ ու մինչ այդ կատարված մյուս՝ Մանուկ Սիմոնյանի սպանությունը, բայց՝ նույն ձեռագրով և նույն անձի ցուցումով...

Հիշեցնենք, որ  «Նուբարաշեն» ՔԿՀ-ի պետը Սերոբ Հարությունյանն է,ով Ռոբերտ Քոչարյանի պաշտոնավարման ժամանակ ԱԱԾ-ի ներկայացուցիչն էր մի քանի բանտերում, այդ թվում՝ «Նուբարաշեն»-ում, իսկ հետո մտավ ոստիկանական համակարգ, ապա՝ հեռացվեց պաշտոնից՝ քրեական աշխարհի հետ սերտ հարաբերություններ ունենալու համար: 

Հ.Գ. Պետք է տոտալ ստուգումներ իրականացնել բանտերում, պաշտոնանկ անել օրինազանցներին և արագացնել պրոբացիոն ծառայության կիրառումը /որին դեմ է բանտապետերը/, քանի դեռ բոլորին չեն դարձրել մարդասպան, հարազատասպան ու բաց թողել հանրության մեջ՝ ազգ ու ընտանիք ուրանալու, կործանելու...

                                                                              Միլենա Միլիտոնյան