запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Բա որ Սամվելի թզբեխը գտնեիք, ո՞ր հոդվածով էիք քրգործ հարուցելու

Հայաստանի իրավապահ համակարգում Քննչական կոմիտեով «փայ» մտած թոշակառու Աղվան Հովսեփյանի ենթակա որոշ քննիչներ քրեական գործերը «քննում-թողնում» են, հետո՝ ԶԼՄ-ներին «մեղադրում» փաստերը աղավաղելու մեջ:

Սակայն եթե մի քիչ ուսումնասիրենք, կհասկանանք, որ աղմկահարույց որոշ գործերով մեղադրանքը մեղադրվողի հետ կապ չունի, ուղղակի թեթև հայտնի երգի բառերի նման, «բայց գրել են, որ բռնի»... 

Եվ ահա, Քննչական կոմիտեն մայիսի 16-ին արձագանքել է 2018թ. մայիսի 12-ին «1in.am» լրատվական կայքում հրապարակված «Աղվան Հովսեփյանի «Խորենացին» կամ՝ հարազատին «թշնամացնողները»» վերտառությամբ  հոդվածին. Նշվել է, որ հոդվածի հեղինակը,  անդրադառնալով 2017թ. սեպտեմբերին Հրազդան քաղաքում 2 անձի և 2013թ. հունվարին Երևանում տեղի ունեցած մեկ անձի սպանությունների բացահայտմանը, խեղաթյուրված է ներկայացրել գործով ձեռք բերված փաստական հանգամանքները։

Հիշեցնենք, որ 2013թ-ի հունվարի 18-ին Երևանի՝ իր բնակարանում դաժանաբար սպանվել էր Մամիկոն Ասատրյանը, իսկ 2017թ. սեպտեմբերի 18-ին անհետ կորել էին Հրազդան քաղաքի բնակիչներ Վարդուհի Սիմոնյանը և նրա մտերիմ Սամվել Ալիխանյանը, որոնց ավելի ուշ սպանված ու կապկպված էին գտել:

Առաջին սպանությունը, որը կարող էր բացահայտել նույնիսկ «ուչաստկովիի» մակարդակի քննիչը, ՀԿԳ քննիչները «թթու էին դրել» 4 տարի. չէին գտել որևէ կասկածյալի ու կասեցրել էին վարույթը: Իսկ երբ սպանեցին մյուս երկուսին, հանկարծ նախաքննական մարմինը «պարզեց», որ Մամիկոնին սպանողը հետագայում սպանված Սամվել Ալիխանյանն է, իսկ սպանության պատվիրատուն՝ իբր Մամիկոնի կինը՝ 67-ամյա Մանուշակը, ով իբր դրա համար «20,000 դոլար նիսյա» գումար է խոստացել: 

Միանգամից ասեմ, որ իմ խորին համոզմամբ, հենց նախաքննական մարմինն է աղավաղել  գործի փաստական հանգամանքները՝ բառաքաղ անելով Մանուշակ Մկրտչյանի ցուցմունքների՝ իրենց հարմար հատվածներից: Թե ինչ շահ է ունեցել կամ կարող է ունենալ քննչական խումբը և անձամբ վարույթն իրականացնող քննիչ Դավիթ Թովմասյանը՝ կերևա առաջիկայում կամ կբացահայտենք հետո...  

Մինչ այդ, քանի որ մեկ վարույթում միացված քրեական գործը դեռ նախաքննության փուլում է, առայժմ ձեռնպահ կմնանք մի շարք մեկնաբանություններից: Սակայն Քննչական կոմիտեի հաղորդագրության մեջ նշված որոշ հանգամանքների, այնուամենայնիվ, կանդրադառնանք... 

Նախ սկսենք նրանից, որ Մամիկոն Ասատրյանը շատ լավ է պահել իր կնոջը՝ Մանուշակին, համերաշխ ընտանիք է եղել, և կինը սպանության շարժառիթ չուներ: Եվ եթե նույնիսկ պայմանականորեն ընդունենք, որ նա խնդրել է իր հորաքրոջ որդուն՝ Սամվել Ալիխանյանին, առանձին խոսել ամուսնու հետ՝ կապված վերջին շրջանում նրա դրսևորած անհարկի և տարօրինակ խանդի հետ, ապա «խոսել», չի նշանակում սպանության պատվեր տալ: 

Երկրորդ.Մանուշակ Մկրտչյանից ցուցմունք են վերցրել առանց փաստաբանի ներկայության: Փաստաբանին ներգրավվել են Մանուշակին մեկուսարան տանելուց 10 օր անց, այսինքն այն ժամանակ, երբ հոգեբանական տարբեր «աճպարարություններ» գործի դնելով նրանից ստացել են իրենց հարմար ցուցմունքը: Դա իրավախախտման սովորական մեթոդ է. սկզբում մարդուն ներգրավում են որպես վկա, որ չվախենա և փաստաբան չպահանջի, ցուցմունք են վերցնում նրանից, հետո իր իսկ ցուցմունքն իր դեմ օգտագործելով դարձնում են կասկածյալ, ապա՝ մեղադրյալ, ինչպես՝ Մանուշակին:

Երրորդ. Ըստ ՔԿ-ի հաղորդագրության՝ Վարդուհի Սիմոնյանի անհետ կորելուց 2 օր անց նրա «... հեռախոսը սեպտեմբերի20-ին հայտնաբերվել է Երևան-Սևան ավտոճանապարհի 20.5 կմ հատվածում` օտարերկրյա քաղաքացու կողմից։ 2017թ. սեպտեմբերի 28-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով»։

Եթե անհետ կորածի հեռախոսը գտնում են և սպանության փաստով քրգործ հարուցում, հետաքրքիր է՝ եթե օրինակ Սամվելի թզբեխը գտնեին՝ ո՞ր հոդվածով քրգործ կհարուցեին...

Բացի այդ, Վարդուհու անհետ կորելու մասին հայտնի դառնալուց հետո նախաքննական մարմինը թերացել է և նրան չի փնտրել Սամվելի տանը, ում հետ նա մտերիմ է եղել: Եթե իսկապես ուզենային գտնել, ապա պետք է առաջինն այնտեղ գնային և Սամվելի անհետացման մասին ևս շուտ կիմանային... 

Ինչ վերաբերում է հաղորդագրության հետևյալ հատվածներին. «Երկու անձի սպանության հանգամանքների վերաբերյալ ցուցմունքներ տված անձանց տվյալները քննության այս փուլում հրապարակման ենթակա չեն՝ նրանց իսկ դատավարական իրավունքները պաշտպանելու նկատառումներից ելնելով»։

«Այսպիսով՝ սույն քրեական գործ շրջանակներում մեղադրանք է առաջադրվել երեք անձի. Հրազդանի բնակչին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 8-րդ կետերով և 235-րդ հոդվածի 1-ին մասով: Հրազդանի բնակչի ծանոթին մեղադրանք է առաջադրվել՝ սպանությունը պարտակելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 334-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Մ.Ասատրյանի կնոջը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 38-104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետով»:

Այս երկու պարբերություններից երևում է նախաքննական մարմնի խտրական վերաբերմունքը մեղադրյալների իրավունքների նկատմամբ. նրանցից երկուսի անունները՝ Լյուդվիգ Հակոբյանի և նրա հոր՝ Գագիկ Հակոբյանի անունները նշված չեն՝ նրանց չվնասելու և անմեղության կանխավարկածը պահպանելու նկատառումներից ելնելով, իսկ Մանուշակի դեպքում՝ մատնացույց են արել նրան՝ խախտելով նրա անմեղության կանխավարկածը...   

Չեն նշել, թե երբ է մեղադրանք առաջադրվել հանցագործությունը պարտակողին՝ Գագիկ Հակոբյանին, եթե դեկտեմբեր ամսին Մանուշակի հետ առերեսվել է որպես վկա: Մինչ այդ նա եղել է հետախուզման մե՞ջ, թե՞ կալանավորված:

Ինչպե՞ս է ԼԴ2/0030/01/18 գործով ամբաստանյալ Գագիկ Լյուդվիգի Հակոբյանը ազատ շրջել ոստիկանների քթի տակ և շարունակել հանցագործությունները, երբ պետք է կալանավորված լիներ կամ՝ հետախուզման մեջ: Ըստ նշյալ գործով մեղադրանքի՝ «նա գումարը տարաժամկետ վճարելու պայմանով ավտոմեքենաներ ձեռք բերելուց հետո, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու դիտավորությամբ, նույն մեքենաները վաճառել է տարբեր անձանց՝ նրանցից խաբեությամբ հափշտակելով խոշոր չափերով՝ 1.200.000, 1.200.000 և 600.000 դրամ գումար: Հետագայում ավտոմեքենաները հայտնաբերվել են և վերադարձվել տերերին:

Բացի այդ, ուրիշի գույքին խաբեությամբ տիրանալու դիտավորությամբ, վստահություն ձեռք բերելուց հետո, տարբեր անձանցից հափշտակել է 510.000, 9.800.000, 1.650.000  դրամ արժողության մանր և խոշոր եղջերավոր անասուններ, այնուհետև փոխել բնակության վայրը՝ մեկնելով ՌԴ»:  
Ինչպե՞ս է ՌԴ մեկնած Գագիկ Հակոբյանը մնացել ազատության մեջ՝ ՀՀ-ում, և հայտնվել դաժան սպանությունների կիզակետում: Եվ ինչու՞ նախաքննական մարմինը իր իսկ գրած «պատվիրված սպանության» մեղադրանքի շրջանակում չի դիտարկել Գագիկ Հակոբյանի կողմից՝ Մանուշակից շորթմամբ կամ խաբեությամբ գումար վերցնելու տարբերակը՝ դրանց առերևույթ հատկանիշների առկայության պայմաններում:

Արդյո՞ք սա հովանավորություն չէ...  Այլ կերպ ասած՝ 2013թ.-ի սպանության փաստով նախաքննական մարմինը պատշաճ քննություն չի կատարել, ինչն էլ հետագայում հանգեցրել է 2 անձանց սպանության: Նրանց դիակները գտնելուց հետո իրենք իրենց մեդալներով պարգևատրած իրավաբան-մեդալակիրները ծուղակն են գցել անմեդալ Մանուշակին, և այժմ իրենց գերանը թողած՝ լրատվամիջոցի «չոփն» են փորձում գտնել...

                                                                       Էլմիրա Մարտիրոսյան