запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Դատավորը չի հասկացել՝ ինչ է լինում, երբ սայթաքում են եռացող կաթսայի պռնկին

Հունիսի 2-ին դատավոր Տաթևիկ Գրիգորյանի որոշմամբ Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանն ազատ արձակվեց։ Դա զայրացրեց համացանցի շատ օգտատերերի, քանի որ այս չկայացած դատավորը ազգի հերոսին՝ «Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանին դատապարտել էր 10,5 տարվա ազատազրկման:

Այդ առիթով Գյումրիի «Ասպարեզ» ակումբի նախագահ Լևոն Բարսեղյանը գրել է. «Տաթոյի որոշումների գներն ի՞նչ են։ Բազմաթիվ անմեղների կալանավորած դատարանը, իր աշխարհահռչակ դատավոր Տաթոյի որոշմամբ (Տաթևիկ Գրիգորյան), 8 սերժաբարո պատգամավորի երաշխավորությամբ, խաղաղ ցուցարար ծեծած ու գուցե ծեծը կազմակերպած Մասսի քաղաքապետին չկալանավորեց, երկրից չհեռանալու մասին ստորագրությամբ ազատ արձակեց դատարանից: Ախպերությունը ցնծում է: Արդարություն պահանջողները կատաղած են:

Սա նշանակում է, որ դատավորը պիտի ս.... էղնի դատավորի կարգավիճակից ու դատվի, մնացածը՝ իր ճաշակով: Ինձ կարիք չկա բացատրելու, որ կալանքը պատիժ չէ, այլ ընդամենը խափանման միջոց: Կալանքը նման արարքի դեպքում, երբ տուժողներ ու վկաներ կան, միջոց է նրանց վրա չազդելու համար:

Սա նշանակում է, որ դատարանը պաշտպանում ու հովանավորում է քաղաքացիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքը, որ դատարանը չի հասկացել, թե ինչ է տեղի ունեցել Հայաստանում, թե ինչ ջուր է եռում արդեն երկու ամիս, ու թե ինչ է, լինում, երբ սայթաքում են եռացող կաթսայի պռնկին:

Սա նշանակում է, որ եթե դատավորին կամ իր եղբորը կամ հորը մի քանի այլ քաղաքապետեր ու տեղակալներ քաշեն ծեծեն, չեն կալանավորվելու, հետո էլ ասելու են, որ քրֆեց, վիդեոյում չի երևում, չդիմացա ծեծեցի:

Սա նշանակում է, որ Մասիսի քաղաքապետին մի քանի այլ քաղաքապետեր քաշեն ծեծեն, էլի չեն կալանավորվելու:

Բոլոր նրանք, ովքեր կարող են օրենքով դատավորին պաշտոնանկելու գործընթաց գործի գցել պիտի անեն այդ: Առանց հապաղելու: Էս հեղափոխությունը նոր է սկսվում:

Բոլոր կեղծավոր, ծախու դատավորները պիտի հեռացվեն համակարգից:

Փաստաբաններին՝ շնորհավոր, ինչ տխուր ստացվեց: Ինձ մի պատմեք, թե փաստաբանությունը բժշկության պես գործ է, պիտի օգնեն մարդուն: Գիտեմ, ուղղակի, ասի զգուշացնեմ, որ երբ կծեծեն փաստաբանին սրա պես չակուջները, կգնաք, կմիջնորդեք, որ ոչ թե կալանավորեն, այլ ստորագրությամբ բաց թողնեն, որ էլի ծեծեն»։

Լուսանկարը՝ iravaban.net-ի