запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ալիկ Սարգսյանը միջնորդությունը՝ Գառնիկ Մարգարյանին կալանքից ազատելու համար

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ նախկին ոստիկանապետ, ՀՀԿ-ական պատգամավոր Ալիկ Սարգսյանը միջնորդագիր է ներկայացրել Նորք-Մարաշ զինված խմբի գործով ձերբակալված «Հայրենիք և պատիվ» կուսակցության ղեկավար, ՃՈ նախկին պետ Գառնիկ Մարգարյանի կալանքը փոխելու համար:

Միջնորդագիրը Սարգսյանը ներկայացրել է ՀՀԿ խմբակցությունից հեռացած, գեներալ պատգամավոր Ֆելիքս Ցոլակյանի հետ:

«75 տարեկան, հիվանդ մարդ է, տարել նստացրել են»,- «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում ասել է Սարգսյանը` ընդգծելով, որ գնդապետ Մարգարյանը մասնակցել է պետականաշինության գործին:

Հարցին, թե ինչու՞ ՀՀԿ իշխանության ժամանակ ինքը նման նախաձեռնությամբ հանդես չէր գալիս, Ալիկ Սարգսյանն ուշագրավ խոստովանություն է արել.

«Հիմա` այս փուլում, ես ավելի ազատ եմ»:

Նա նաև մեկնաբանել է, որ «ազատ» ասելով` միանգամայն այլ բան նկատի ունի.

«Մինչ այդ քննություն էր գնում, ասում էի` չխանգարեմ իմ պատգամավորական միջնորդությամբ»:

Նկատենք, որ Ալիկ Սարգսյանը ՀՀԿ Արարատի տարածքային կազմակերպության ղեկավարն է դեռևս»:

Մանրամասները` թերթի այսօրվա համարում: