запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վարչապետի նոր նշանակումները. ՀՔԾ-ն նոր պետ կունենա

ՀՀ կառավարության՝ հունիսի 11-ի արտահերթ նիստում Հատուկ քննչական ծառայության նոր պետ կնշանակվի: Ըստ ՀՀ կառավարության e-gov.am կայքի, ՀՔԾ պետի պաշտոնում վեց տարի ժամկետով կնշանակվի Սասուն Խաչատրյանը:

ՀՀ հատուկ քննչական ծառայության նախկին պետ Վահրամ Շահինյանը հունիսի 6-ին հայտարարել էր ծառայությունը լքելու մասին:

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Դավիթ Փախչանյանը նշանակվել է պաշտպանության նախարարի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Դավիթ Փախչանյանին նշանակել պաշտպանության նախարարի տեղակալ՝ ազատելով նրան Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի տեղակալ-պաշտպանության նախարարության ռազմարդյունաբերության պետական կոմիտեի նախագահի պաշտոնակատարի պաշտոնից»,- ասված է որոշման մեջ։

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Մանուկ Մկրտչյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝ Մանուկ Մկրտչյանին ազատել Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,- ասված է որոշման մեջ։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ Լուսինե Առաքելյանը նշանակվել է կրթության և գիտության նախարարի տեղակալ:

Լուսանկարը՝ iravaban.net-ի