запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ավանակներին չարտահանեք, թիկունքում ականներ են հայտվում

Նախորդ շաբաթ, ԱԺ-ում, կառավարության ծրագրի քննարկման ժամանակ թեժ լեզվաբռնկում եղավ «կառավարության ծրագրի ազդեցությունը՝ անասունների և նրանց կաթնատվության վրա...թեմայով», ինչին համարժեք էմոցիայով հակադարձեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը. Ասաց, որ սրանից հետո բոլոր տեսակի եղջերավոր անասունները կարող են անարգել արտահանվել...

   

Բայց կարծում եմ՝ այնուամենայնիվ, որոշակի վերապահումներ անհրաժեշտ են:

Կոտայքի մարզի Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի տներից մեկի մոտակայքում ական է հայտնաբերվել: Այս մասին հայտնում է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության պաշտոնական կայքը: «911» ծառայություն ահազանգ է ստացվել այսօր՝ հունիսի 11-ին՝ ժամը 16:40-ին:

Նշվում է, որ դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական ջոկատը, Քաղպաշտպանության վարչության ՈւՀԿ ինժեներական ջոկատի և ՀՀ ՊՆ թիվ N ինժեներասակրավորային գումարտակի սակրավորական խմբերը:

Պարզվել է, որ Բալահովիտ գյուղի 1-ին թաղամասի կիսակառույց տներից մեկի բակում հայտնաբերվել է «СПГ» տիպի հրանոթի արկ: «ՀՄՄ-1» տեսակի զրահամեքենայի կրակոցի վնասազերծման նպատակով տեղափոխվել է անվտանգ տարածք:

Նկատենք, որ վերջին մեկ տարում հաճախ են բնակավայրերի մոտ ականներ հայտնվում: Սա մտորելու լուրջ տեղիք է տալիս: Ինչ-որ անձինք ականապատում են մեր թիկունքը, ամիսներ առաջ նույնիսկ զոհեր ունեցանք սահմանին մոտ:

Այս առումով մեզ անհրաժեշտ կլինի ավանակների օգնությունը...առանց կատակի. Այդ չորքոտանիները զգում են ականները և դրանց վրա ոտք չեն դնում: Զուր չէ, որ բարձր սահմանային վտանգավոր գոտիներում, որտեղ մեքենաների համար անմատչելի պայմաններ են, շինարարական աշխատանքներն ու բեռնափոխադրումները կատարում են ավանակներով:   

Մինչդեռ նախորդ տարի ինչ-որ տգետներ ձիու և ավանակի միս էին մատակարարել կենտրոնում գտնվող վաճառակետերին: Ըստ մամուլում հայտնված տեղեկությունների էլ՝ Սամվել Ալեքսանյանն էր ավելի վաղ 2000 գլուխ ավանակ արտահանել Իրաք՝ հակամարտության օջախներ ունեցող այդ երկրում իր  ապրանքների անվտանգ տեղափոխումը կազմակերպելու համար:

Նույնիկ Ալիևը գիտի ավանակների կարևորության մասին.  2010թ.-ին ադրբեջանական «Ազադլըգ» թերթը տեղեկացրել էր, որ Վրաստանի գյուղատնտեսության նախարարությունը 2009 թ-ին 17 մլն դոլարից ավելի «Էկզոտիկ արտադրանք» է արտահանել: 17 մլն դոլարի միրգ և բանջարեղեն է արտահանվել Ադրբեջան, Հայաստան, Հորդանան և Լիբանան, 14 612 դոլարի 250 հազար գորտ` Ֆրանսիա, 7 հազար դոլարի ջայլամ` Հայաստան և, ամենահետաքրքրականը` 861 դոլար արժողությամբ 19 ավանակներ` Ադրբեջան:

Ադրբեջանի պետական վիճակագրական կոմիտեի 2008 թ-ի զեկույցում էլ նշվել էր, որ նույն տարի արտասահմանից 34 գլուխ զտարյուն, միակճղակ ավանականեր և ջորիներ են ներկրվել Ադրբեջան, որոնց գնման համար  179 հազար 700 դոլար է վճարվել: Դա նշանակում է, որ յուրաքանչյուր միակճղակավոր կենդանու համար 5 հազար 285 դոլար 29 ցենտ է վճարվել:

Կոմիտեի տեղեկացմամբ, Գերմանիայից Ադրբեջան ներկրված 2 գլուխ զտարյուն ավանակի համար 82 հազար դոլար, այսինքն ամեն գլուխ ավանակի համար 41 հազար դոլար է վճարվել: Թուրքիայից գնված 1 գլուխ ջորու համար վճարվել է   11 հազար 500 դոլար, իսկ 14 գլուխ ջորիների խմբի համար` 18 հազար 200 դոլար:

Ադրբեջանական մամուլում երկար քննարկումների պատճառ դարձած ավանակների նշանակության վերաբերյալ պետական մարմինները երկար ժամանակ լռություն էին պահպանում, սակայն հետո այդ երկարականջների ձեռքբերման նպատակի մասին որոշ տեղեկություններ շրջանառվեցին: Նշվում էր, որ ձեռքբերված այդ թանկարժեք ավանակները «հատուկ վարժեցված կենդանիներ են»:

Հայտնի է, որ այդ չորքոտանիները օգտագործվում են աշխարհի տարբեր բանակների կողմից` դժվարանցանելի կամ ականապատ տարածքներով թիկունքային բեռներ փոխադրելու նպատակով, ինչպես դա արվում է Աֆղանստանում, Ռուսաստանում և ԱՄՆ-ում:  

Այնպես որ, անասունների  ազատ արտահանման ցանկից ավանակներին պետք է հանել: