запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Տարոն Մարգարյանը Հայաստանում է, իսկ Միքայել Հարությունյանը՝ ոչ. ԱԱԾ տնօրեն

Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Հայաստան համահայկական հիմանդրամի տնօրեն Արա Վարդանյանի ձերբակալությանը: Նրա խոսքով՝ Վարդանյանը օգտվել է հիմնադրամի վարկային գծի գումարներից, իր հայտարարությամբ՝ վերադարձրել է գումարները, բայց ԱԱԾ-ն քննություն է իրականացնում,  ամեն ինչ պարզ կլինի քննությունից հետո:

«Այս պահին չենք կարող այս հարցին հստակ պատասխանել: Ստուգումներ պետք է լինեն: Ունենք հստակ տեղեկություն, որ մոտ 130 մլն դրամ հանել է և խաղացել կազինոներում»,- ասաց Վանեցյանը: Ըստ նրա՝ միանշանակ, քրեորեն պատժելի է նաև այն, որ հիմնադրամի տնօրենն օգտվել է հիմնադրամի վարկային գծի գումարներից:

Վանեցյանն անդրադարձել է նաև Պաշտպանության նախկին նախարար Միքայել Հարությունյանին: Հարցին, եթե նրան պետք է մեղադրանք առաջադրվեր, ինչո՞ւ է ԱԱԾ-ն թույլ տվել, որ Հարությունյանը լքի Հայաստանը, ԱԱԾ տնօրենը պատասխանեց. «Նա դուրս է եկել այն ժամանակ, երբ նրա նկատմամբ որևէ քրեական հետապնդում սկսված չէր: ԱԱԾ-ն լիարժեք տիրապետում է ողջ իրավիճակին»:

Լրագրողները հարց են ուղղել նաև Երևան հիմնադրամի մասին, նաև հետաքրքրվել, թե հնարավոր է ԱԱԾ-ն անդրադառնա նաև Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ունեցվածքին: «Քննության ընթացքում ընդհանուր Երևան հիմնադրամի հետ կապված այդ երևույթներն էլ են ուսումնասիրվում: Եթե կլինեն խախտումներ, գնահատականը կտրվի»,- ասաց Վանեցյանը: Ըստ նրա՝ Տարոն Մարգարյանը դեռ չի հրավիրվել հարցաքննության: Նա ասել է, որ Տարոն Մարգարյանը միանշանակ Հայաստանում է, իսկ թե որտեղ է գտնվում, չգիտի: