запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Երկաթուղային խոշոր վթար Թուրքիայում. զոհերի թիվը հասել է 24-ի, 124 մարդ հիվանդանոցում է

Երեկ՝ հուլիսի 8-ի ցերեկը, Ստամբուլից Ուզունքյոփրյու ուղեւորվող գնացքի 5 վագոն դուրս է եկել գծերից ու շրջվել: Գնացքում վթարի պահին գտնվել է 362 ուղեւոր ու 6 հոգանոց անձնակազմը:

Այսօր արդեն պարզ դարձավ, որ վթարի հետեւանքով զոհերի թիվը հասել է 24-ի, հիվանդանոցներում բուժում է ստանում 124 մարդ, փոխանցում է  NTV-ն՝ հղում անելով Թուրքիայի Առողջապահության նախարար Ահմեդ Դեմիրջանին: Ավելի վաղ հայտարարվել էր 10 զոհի ու 73 վիրավորի մասին:

Թուրքիայի Տրանսպորտի նախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ երկաթուղային վթարի պատճառ է հանդիսացել սողանքը, որն առաջացել է մի քանի օր տեւած հորդառատ անձրեւների հետեւանքով:

Տեղանքի բարդ պայմանների պատճառով վիրավորների տեղափոխումն իրականացվել է տրակտորների եւ ուղղաթիռների միջոցով: