запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում ո՞ւմ է պատրաստվում պաշտպանել ԲՀԿ-ը

«Ժամանակ» թերթը գրում է. ««Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը պատրաստվում է ակտիվորեն մասնակցել ՏԻՄ ընտրություններին: Մեր տեղեկություններով՝ «Բարգավաճ Հայաստանը» Էջմիածնի քաղաքապետի ընտրություններում կարող է պաշտպանել Սուսաննա Նազարյանի թեկնածությունը, ով Դաշտ գյուղի միջնակարգ դպրոցի տնօրենն է:

Սուսաննա Նազարյանը հայտնի է նրանով, որ Էջմիածնի թիվ 2 միջնակարգ դպրոցի տնօրեն աշխատած ժամանակ սուր հակասության մեջ էր այն ժամանակվա կրթության նախարար Արմեն Աշոտյանի հետ և ի վերջո՝ դատական կարգով կարողացավ հասնել իր աշխատանքից ազատման հրամանի չեղարկմանը ու վերականգնվեց աշխատանքի:

Հիշեցնենք, որ Էջմիածնի քաղաքապետի ներկայիս պաշտոնակատարը ևս կին է՝ Դիանա Գասպարյանը, ով այդ պաշտոնին նշանակվել է նոր իշխանությունների կողմից՝ Մանվել Գրիգորյանի որդու՝ Կարեն Գրիգորյանի հրաժարականից հետո»: