запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

«Զվարթնոցի» կլոր շենքն ու ևս 6 կառույց ստացել են պատմության անշարժ հուշարձանի կարգավիճակ

«Զվարթնոց» օդանավակայանի հին մասնաշենքը, Ռոսիա (Այրարարատ) կինոթատրոնը,  Մոսկվա կինոթատրոնի ամառային դահլիճը, Հրազդան մարզադաշտը,  Երևանի մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակ մետրոյի կայարանը, Երևանի մետրոպոլիտենի Երիտասարդական մետրոյի կայարանը,  Գաֆեսճյան ժամանակակից արվեստի կենտրոնը (Կասկադ) ստացել են  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ։

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մշակույթի նախարարի  տեղակալ Տիգրան Գալստյանը։ Նա նաև հայտնել է, որ փորձագիտական հանձնաժողովը միաձայն կողմ է քվեարկել  կառույցներին՝  պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալուն։

Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանը ««Արմենիա» Միջազգային օդանավակայաններ» ՓԲԸ-ին 24.12.2015 թվականին տվել է «Զվարթնոցօ» հին համալիրի օղակաձև վթարային էստակադայի ապամոնտաժման թիվ 01/18-Ե-1157-82 թույլտվությունը: Սակայն  հանրությունն այդ  որոշման դեմ իր դժգոհությունը հայտնեց։ Ճարտապետները նշում էին, որ «Զվարթնոց» օդանավակայանի հին շենքը ստեղծագործական արժեք է ներկայացնում և այն քանդել չի կարել, առաջարկում էին այն ընդգրկել պետական մշակութային հուշարձանների ցանկում։

Հիշեցնենք նաև, որ 2010 թվականին կառավարությունն ընդունել էր «Մոսկվա կինոթատրոն» ՍՊԸ տնօրինության առաջարկությունը Երևանի Աբովյան 18 հասցեում գտնվող սեփականության իրավունքով ընկերությանը պատկանող «Մոսկվա» կինոթատրոնի ամառային դահլիճի շենքի զբաղեցրած հողատարածքը անհատույց` սեփականության իրավունքով օտարել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին` նախկինում խորհրդային իշխանության կողմից քանդված Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տեսքին համապատասխան տեղում նոր եկեղեցի կառուցելու համար։ Սակայն բուռն քննարկումների ու հասարակական բողոքի մեծ ալիքի շնորհիվ ծրագիրը սառեցվեց:

Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակներիում ընդգրկված են 24 հազար 500- ից ավելի հուշարձան։