запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Էս «կարիքավորին» ո՞րտեղից 5 միլիոն դրամ կալանքից ազատվելու գրավ

ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը երեկ գիշեր անազատության մեջ եղել է ընդամենը երկու ժամ․նրա համար վճարվել է հինգ միլիոն դրամ գումար, ինչից հետո գեներալը հայտնվել է ազատության մեջ։

Անընդհատ մտածում եմ՝ էս «կարիքավորին» ո՞րտեղից այդքան փող, երբ կարիքավորության ցուցակով գեներալների շենքից երկու տուն էր ստացել ...Չլինի՝ նպաստներով է ապօրինի հարստացել...

Ի դեպ, Խաչատուրովների ընտանիքի  «կարիքավորության» մասին դատական գործերի հետաքրքիր շարան հայտնաբերեցինք հանրային հարթակներից մեկում՝ ամիսներ առաջ, որը ներկայացնում ենք հանրության դատին՝ առանց խմբագրման...

«Բազմիցս անդրադարձել ենք մեր պաշտոնյաների ապրելակերպին, նրանց արժեքային համակարգին և փողի հանդեպ ունեցած նրանց պաշտամունքին։
Այսօր ներկայացնենք ձեզ ՀՀ ամենաճանաչված պաշտոնյաներից մեկին, որը արդեն դուրս է եկել միջազգային ասպարեզ և, ցավոք սրտի, ներկայացնում է ՀՀ-ն միջազգային այնպիսի կառույցում՝ ինչպիսին ՀԱՊԿ-ն։ 
     Այսպես՝ 
Նախկին ՀՀ ՊՆ Գլխավոր Շտաբի պետ, այժմ ՀԱՊԿ Գլխավոր քարտուղար, Գեներալ Գնդապետ Յուրի Խաչատուրովի և ընտանիքի գործունեությունը և բարոյական նկարագիրը փաստերով։
     1/ ԿԵՂԾ ՓԱՍՏԱՓՂԹԵՐՈՎԱՊՕՐԻՆԻ ՆՊԱՍՏ ԵՆՍՏԱՑԵԼ։ Դատական ԳործN: ԵԱՆԴ/5617/02/15, 
     Յուրի Խաչատուրովի որդի՝ Իգոր Խաչատուրովի կնոջից՝ Աննա Խաչատուրովայից բռնագանձվել է 216.000 ՀՀ դրամ ավել ստացված նպաստի գումարը։ Խաչատուրովները Ավանի սոցիալական ծառայություն են ներկայացրել կեղծ տեղեկանք, որ Աննա Խաչատուրովան չի աշխատում և դրա հիման վրա ստացել են մինչև երկու տարեկան երեխա ունեցող՝ չաշխատող մայրերին հասանելիք նպաստ ամսեկան 18.000 ՀՀ դրամ։  Կեղծիքը բացահայտվել է, սոցիալական ծառայությունը պահանջել է ավել ստացված գումարը, սակայն Խաչատուրովները հրաժարվել են հետ վերադարձնել գումարը և սոցիալական ծառայությունը ստիպված դիմել է բռնագանձման հայցով դատարան, որը բավարարվել է և կատարվել է բռնագանձում։ 
     2/ ԽՈՍԱՑԵԼ ԵՆ ՀԵՌԱԽՈՍՈՎ և ՀՐԱԺԱՐՎԵԼ ՎՃԱՐԵԼ 
     Դատական ԳործN: ԵԱՔԴ/1367/02/12
     Հայցվոր ՙԱրմենՏել ՚ՓԲԸ-ն, դիմելով դատարան, հայտնել է, որ Իգոր Խաչատուրովը հանդիսացել է 091-00-01-00 հեռախոսահամարի բաժանորդ: ՙԱրմենՏել՚ ՓԲԸ-ի կողմից վերջինիս մատուցված հեռախոսակապի ծառայությունների դիմաց պատասխանողը չի վճարել, ինչի հետևանքով նրա դրամական պարտավորությունը հայցվոր կազմակերպության հանդեպ կազմել է 222.026 դրամ: Հայցը բավարարվել է, Իգոր Խաչատուրովից հօգուտ«ԱրմենՏել» ՓԲԸ-ի բռնագանձվել է 222.026 (երկու հարյուր քսաներկու հազար քսանվեց) դրամ, ինչպես նաև 4.440 (չորս հազար չորս հարյուր քառասուն) դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 
     3/ ՀՐԱԺԱՐՎԵԼ ԵՆ ՎՃԱՐԵԼ ԳՈՒՅՔԱՀԱՐԿԸ  Դատական Գործ N: ՎԴ/3951/05/17 
     Հայցվոր Կենտրոնի թաղապետարանը դատարանին հայտնել է, որ Իգոր Խաչատուրովին սեփականության իրավունքով պատկանում են՝ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 13 բնակարանը, ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 26 և ք. Երևան, Նալբանդյան փողոցի 98 հասցեի 9 հասարակական նշանակության շինությունները։ Սակայն 2014 թ- ից մինչև 2016 թ-ը վերջինս տվյալ անշարժ գույքերի գույքահարկերը չի մուծել, որը կազմել է 427.763 ՀՀ դրամ և խնդրել է բռնագանձել այն։ Հայցըբավարարվել է Իգոր Խաչատուրովից բռնագանձվել է 427.763 ՀՀ դրամ և 8.555 ՀՀ դրամ` որպես նախապես վճարված պետական տուրքի գումար: 
     4/ ՉԵՆ ՎՃԱՐԵԼ ՅՈՒՆԻԲԱՆԿԻ ՎԱՐԿԸ։
     Դատական ԳործN: ԵԱՔԴ/3302/02/09 
     «Յունիբանկ» ՓԲԸ-ն դիմել է դատարան և խնդրել է ՙԷֆֆե՚ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը և Իգոր Յուրիի Խաչատուրովին պարտավորեցնել` վարկային պարտավորությունները վաղաժամկետ կատարելուն և նրանցից բռնագանձել 54.631.111, 40 ՀՀ դրամ։ Հայցը բավարարվել է, որից հետո կնքվել է հաշտության պայմանագիր։ 
     5/ ՉԵՆ ՎՃԱՐՈՒՄ ՆԱև ՀԱՐԿԵՐԸ
     Դատական Գործ N: ԵԿԴ/0115/04/17
     ՀՀ ԿԱ ՊԵԿ-ը դատարան ներկայացված դիմումով հայտնել է, որ «Կոֆիսթորի» ՍՊԸ-ի` պետական բյուջեի հանդեպ հարկային պարտավորությունների հանրագումարը 02.05.2017 թվականի դրությամբ կազմում է 4.685.118 ՀՀ դրամ: Քանի որ պատասխանողի կողմից մինչ օրս չի կատարվել պարտավորությունը` դիմումատուն խնդրել է ՙԿոֆիսթորի՚ ՍՊԸ-ին ճանաչել սնանկ: Հայցը բավարարվել է ՙԿոֆիսթորի՚ ՍՊԸ-ին ճանաչվել է սնանկ: 
     Խաչատուրովի ընտանիքին են պատկանում նաև
     «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԲԻԼԻԱՐԴԱՅԻՆ ՍՊՈՐՏԻ ՖԵԴԵՐԱՑԻԱ» ՀԿ «ԱՐՏՓԱԲԼԻՇԻՆԳ» ՍՊԸ, «ԷՖՖԷ» ՍՊԸ, «ՅՈՒՆԻԹՈՅՍ» ՍՊԸ, «ՄԱՐԼԻ» ՍՊԸ, «ԼԱՐՏ» ՍՊԸ, «ԿՈՖԻՍԹՈՐԻ» ՍՊԸ, «ՀԱՅՐԵՆԻՔ» «ՌԱԶՄԱ-ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀՄԴ, Ա/Ձ ՅՈՒՐԻ ԽԱՉԱՏՈՒՐՈՎ ԻԳՈՐԻ, Ա/Ձ ԽԱՉԱՏՈՒՐՈՎԱ ԱՆՆԱ, «ՆՈՒԵՎԱ ՎԻՍՏԱ» ՍՊԸ, «ԱՐՏՖԱՐՄ» ՍՊԸ ձեռնարկությունները, որոնց ստեղծման միակ նպատակը փողերի լվացումը և հարկերից խուսափումն է։ 
     Չեմ կարծում, որ ՀՀ ում կգտնվի գոնե մի հոգի, որ կհավատա, որ Խաչատուրովները փող չունեն։ Ակնհայտ է, որ այս ընտանիքի համար ՀՀ-ն դա օտար երկիր է, նրանք թքած ունեն մեր պետության և օրենքների վրա, նրանց գոյության միակ իմաստը այն է, որ որքան կարան շատ թալանեն և ոչինչ չվերադարձնեն պետությանը և ժողովրդին։

Այս ֆոնի տակ ինքնին ոչ մի կասկած չի հարուցում, որ Խաչատուրովը մասնակից է բանակի թալանին, կամ մեկ շիշ ձրի կոնյակ խմելու համար ապրիլյան պատերազմի ժամանակ չէր կատարի իր Գլխավոր Շտաբի պետի պարտականությունները։ Սակայն ամենացավալին այն է, որ այսօր ՀԱՊԿ-ում ՀՀ-ն ներկայացնում է գույքահարկ և իր հեռախոսի գումարը չմուծող, հարկեր վճարելուց խուսափող, նպաստ գողացող, սնանկ ճանաչված և Գլխավոր Շտաբի պետ եղած ժամանակ Անհատ ձեռներեցությամբ զբաղվող Յուրի  Խաչատուրովը։
     Փաստացի ստացվում է, որ նա ՀՀ-ի ամենաարժանավոր կադրն է։ Այստեղ են ասել «Ողբամ վիճակդ հայ ժողովուրդ, եթե քո ամենաարժանավոր կադրերից մեկը Յուրի Խաչատուրովն է»։