запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Կասկածելի թռչող սարքեր Հաղթանակ թաղամասում. ինչի՞ց են հրդեհները

Արդեն մի քանի օր է, որ հրշեջ ները և «Սանիթեք»  ընկերության աշխատակիցները զբաղված են Երևանի Հաղթանակ թաղամասի աղբանոցում բռնկված հրդեհաշիջմամբ, սակայն դեռ չի հաջողվում վերջնականապես  մարել այն:

  

Թե ինչից է բռնկվել և շարունակվում հրդեհը, դեռ հայտնի չէ, բայց կարծում եմ՝ պարզելու համար պետք է լուրջ հետաքննություն կատարվի, որպեսզի հասկանանք՝ սա պատահականությու՞ն է, թե՞ դիտավորյալ հրկիզում՝ «հատուկ» նպատակներով:

Հրդեհներին նախորդող օրերին՝ մոտավորապես հուլիսի 15-ից 23-ն ընկած ժամանակահատվածում, «Լակմուս»-ի աշխատակիցը  ուշագրավ  և միաժամանակ տարօրինակ բան է նկատել  երկնքում: Գիշերվա ժամը 00-ից հետո գիշերային թռչող սարքեր՝ Հաղթանակ թաղամասի հատվածում:

Սկզբում կարծել է, թե վայրէջք կատարող ինքնաթիռի՝ հեռվում երևացող լույսերն են: Սակայն մի փոքր ուշադիր նայելուց և շարժին հետևելուց հետո նկատել է, որ սարքի լույսերն աստղի տեսք  ունեն.  կենտրոնում՝ դեղին լույս, շուրջը՝ աստղի պես կարմիր լույսեր, ինչպես՝ թռչող սարքի ոտքերին ամրացվող լույսերը: 

Փոքրիկ լուսատու սարքերը շարժվելիս տեղ- տեղ կանգ են առել՝ հավանաբար ինչ-որ գործողություն կատարելու նպատակով, ապա կրկին շարժվել, իսկ հետո՝ Հաղթանակ թաղամասի ծայրամասից՝ նախկին կաթի գործարանի կողմից /հնարավոր է՝ աղբանոցի հատվածից/ ոչ սահուն ընթացքով, դանդաղ շարժվել և իջել «ռոբոտների գործարանի» տարածքում կամ դրան մոտ հատվածում:

Սարքերի քանակը, թռիչքի ժամը և նպատակը կասկածներ են հարուցել. Առաջին անգամ 2 թռչող սարք է նկատվել՝ գիշերվա ժամը 00:30-01:00-ի սահմաններում, իսկ հրդեհին նախորդող օրը, երկրորդ անգամ՝  3 թռչող սարք, որոնք արդեն հայտնվել են գիշերվա ժամը 02:30-ին: Եվս մեկը նկատվել է Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի՝ Շահումյան կոչվող հատվածից դեպի Հաղթանակ թաղամասի ուղղությամբ շարժվելիս:     

Սկզբում շրջահայաց անձը կարծել է, թե գուցե գիշերային հավելյալ հսկողություն են իրականացնում՝ հաշվի առնելով Նախիջևանի հատվածում կուտակված ադրբեջանական զորքը և սահմանախախտման հաճախակիացած դեպքերը՝ հատկապես աֆղանցիների կողմից: Բայց երբ դրանցից հետո հրդեհներ են սկսվել, դա հիշեցրել է Խոսրովի անտառի կասկածելի հրդեհները, որոնք բռնկվում էին անմատչելի տեղերում և, որքան էլ տարօրինակ էր, Արագածոտնի կողմից /որտեղ ռուսական ավիաբազան է/ ուղղաթիռների՝ հարավային ուղղությամբ թռիչքներին հաջորդող օրերին  /որոնց մասին  «Լակմուսը» գրել է /:

Հիշեցնենք 911 ծառայության վերջին մի քանի օրվա հաղորդագրությունները.

Հուլիսի 31-ին՝ ժամը 00:34-ին, «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում։ Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:

ԱԻն-ը տեղեկացնում է, որ Ժամը 02:44-ին մթության պատճառով հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն:

 

Հուլիսի30-ին, ժամը14:23-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները: 

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները մոտ 4000 խմ տարածքում իրականացրել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են «Սանիթեք» ՍՊԸ-ի 6 ջրատար:

***

Հուլիսի 29-ին, ժամը 10:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Աշխատանքներում ներգրավված է չորս մարտական հաշվարկ:

***

Հուլիսի 28-ին, ժամը 10:14-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, «Սանիթեք» ՍՊԸ-ի 3 ջրատար և Երևանի քաղաքապետարանի կոմունալ ծառայությունից մեկ տրակտոր: 

Հրշեջ-փրկարարները 2000 խմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 17 հրշեջ-փրկարար, 3 ջրատար և 1 տրակտոր:

***

Հուլիսի 27-ին, ժամը 08:10-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:

Հրշեջ-փրկարարները 15.000 քմ տարածքում կատարել են հրդեհաշիջման աշխատանքներ:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 36 հրշեջ-փրկարար, ներգրավվել է կոմունալ ծառայության և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար և 1 տրակտոր:

***

Հուլիսի 26-ին, ժամը 08:00-ի դրությամբ փրկարարները վերսկսել են Հաղթանակ թաղամասի աղբանոցի հրդեհաշիջման աշխատանքները:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից 10 մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում են 48 փրկարար և «Սանիթեք» ՍՊԸ-ի 10 ջրատար:

***

Հուլիսի 24-ին, ժամը 10:50-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի աղբանոցում:

Դեպքի վայր են մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը և Աղետների բժշկության կենտրոնի հերթապահ խումբը:

Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է նաև «Սանիթեք» ՍՊԸ-ի 2 ջրատար:

Պարզվել է, որ այրվում է 2000 խմ աղբ:

Ժամը 17:30-ի դրությամբ հրդեհաշիջման աշխատանքները դադարեցվել են: