запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Զինհաշմանդամի մորը գործազրկել են՝ Տոնոյանի հրամանի շահարկմա՞մբ

Ի՞նչ է կատարվում Բաղրամյանի զորամասում. հրամանատարությունը մի Սահակյան Գոհար է գտել ու նրանով «ավլում է» զորամասի տնտեսական մասի աշխատակիցներին. Գոհարին նշանակում են այս կամ այն աշխատանքում և հաստիքը կրճատելու ձևակերպմամբ՝ ազատվում մյուս աշխատակիցներից, այդ թվում՝զինհաշմանդամի ծնողից:

  

Զինհաշմանդամի մոր՝ Գայանե Կիրակոսյանի ուղարկած 8 նամակները՝ հասցեագրված վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՊՆ նախարար Դավիթ Տոնոյանին, կարծես չեն հասնում հասցեատերերին...

Դրանք, չգիտես ինչպես՝ հայտնվում են զորամասի հրամանատար Ա. Երոյանի մոտ: Իսկ երբ այդ հարցը պարզելու և կրկին դիմում փոխանցելու համար Գայանեն մտնում է ընդունելության, ոմն Ղևոնդյան նրան ասում է. քեզնից դիմում չեմ վերցնի, որովհետև հրամանատարն ասել է՝ դու հոգեկան հիվանդ ես և վատ վարք ունես:  

Գայանեն պահանջում է ցույց տալ՝ հոգեկան հիվանդ լինելու փաստը հաստատող ապացույց, ու նաև հակադարձում, որ եթե այդպիսի խնդիր ունենար, 4,5 տարի չէր կարող աշխատել նույն զորամասում, նախկին հրամանատարն իրեն ազատած կլիներ: Բացի այդ, ինքն արդեն 39 տարի է, որ ընտանիք ունի, թոռներ... և գուցե անհրաժեշտություն կա՝ այնտեղ աշխատող ա՞յլ անձանց վարքը ստուգելու...  

2018թ. մայիսի 4-ին, Բաղրամյանի զորամասի լվացքատանը որպես հարդարողուհի աշխատող Գայանե Կիրակոսյանին կանչել է «բաղնիքի պետ» Դավթյանը և ասել, որ զանգի լվացքատան ծառայության նորանշանակ պետին: Վերջինս տեղեկացրել, որ նա ազատված է աշխատանքից, գնա տուն, և որ դա զորամասի թիկունքի ծառայության պետ Աղումյանի հրամանն է:

Պատճառաբանել են, թե հաստիքը կրճատվել է, սակայն մինչ օրս չեն տալիս ազատման հրամանի պատճեն: Հետո առաջարկել են Գայանեին՝ ազատման դիմում գրել, չի համաձայնել, ու չնայած դրան՝  նրա ու մի շարք այլ անձանց փոխարեն մեկ անձի՝ Գոհար Սահակյանին են ընդունել աշխատանքի:

Մինչ այդ՝ սկսած 2017թ.-ի հունիսի 4-ից նախ հաստիքի կրճատման հիմքով ազատել են լվացքատան օպերատոր Ժասմինին, բայց նրա տեղը բերել Գոհարին: Հետո Աղումյանի օգնությամբ Գոհարը դարձել կամ ձևակերպվել է որպես դերձակ, ճաշարանի աշխատող, այնուհետև լվացքատանն է հայտնվել՝ որպես սանէպիդկայանի աշխատող, օպերատոր, նաև պահեստի աշխատող, հիմա էլ հերթը հասել է լվացքատան արդուկն անող Գայանեի ազատմանը:

Գայանեի դիմումի կապակցությամբ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի վարչական ապարատի ղեկավար Ա. Բրուտյանը պատասխանել է. «...Իրականում Ձեր զբաղեցրած հաստիքը հաստիքային կառուցվածքի փոփոխությունների արդյունքում կրճատվել է:

Նշված կրճատումից հետո զորամասի հրամանատարության կողմից Ձեզ առաջարկվել է աշխատանք զորամասի ճաշարանում՝ որպես խոհանոցի բանվոր, սակայն Դուք հրաժարվել եք:

Ձեր կողմից ներկայացված այն փաստարկը, որ Ձեր փոխարեն զորամասի հրամանատարության կողմից նշանակվել է այլ անձ, չի համապատասխանում իրականությանը, քանի որ հաստիքների կրճատման արդյունքում զորամասի լվացքային սպասարկումը փոխանցվել է քաղաքացիական կազմակերպությանը:»

Անկեղծ ասած՝ առաջին անգամ եմ լսում, որ ռազմական օբյեկտ հանդիսացող զորամասի լվացքային սպասարկումն իրականացնի քաղաքացիական կազմակերպությունը, քանի որ դա նաև ռիսկեր է պարունակում: Եվ լավ կլիներ, որ Բրուտյանը նաև մատնանշեր այդ կազմակերպության անունը և այն օրինական հիմքը, որով այդ ծառայությունը փոխանցվել է քաղաքացիական կազմակերպությանը, քանի որ այստեղ կարող են լինել կոռուպցիան ռիսկեր...

Կամ՝ եթե լվացքային ծառայությունը փոխանցվել է քաղաքացիական կազմակերպությանը, ապա ի՞նչ գործ ունի Գոհարը զորամասի տնտեսական բլոկում: ՊՆ-ը պետք է այստեղ լուրջ ուսումնասիրություններ կատարի հաստիքացուցակի և վերևում նշված հանգամանքների շուրջ:  

Գայանի դիմումի կապակցությամբ մի ուրիշ տարօրինակ պատասխան է ստացվել  Բաղրամյանի զորամասի հրամանատարի սոցիալ-իրավական աշխատանքների գծով սպա Գ. Պողոսյանից, որտեղ նա նշել է /մեջբերում ենք՝ առանց խմբագրման/. «...համաձայն Ձեր կողմից ... զորամասի հրամանատար գնդապետ Ա. Երոյանին գրված դիմում խնդրանքի՝ հայտնում եմ, որ զորամասի հրամանատարությունը Ձեզ աշխատանքից չի հեռացրել՝ ինչպես դուք եք նշել Աշխատանքային օրենսգրքի 112-րդ հոդվածի պահանջների համաձայն՝ տարիքը լրանալու կապակցությամբ, այլ Ձեզ աշխատանքից ազատման հիմքը եղել է Հայաստանի Հանրապետության Պաշտպանության նախարարի թիվ 093 առ 04.05.2018թ.-ի «Կազմակերպչական Հաստիքային Հարցերի Վերաբերյալ» հրամանը, որով ոչ միայն Ձեր հաստիքն է կրճատվել այլ նաև մի քանի աշխատողների հաստիքներ:

Ձեզ եմ ուղարկում նաև Ձեր աշխատանքից ազատման հրամանի քաղվածքը: Իսկ ՀՀ Պաշտպանության նախարարի 093 հրամանի պատճեն չենք կարող տրամադրել քանի որ այն գախտնի բնույթի հրաման է:

Նշեմ նաև, որ զորամասի հրամանատարը ևս մեկ անգամ հրավիրում է Ձեզ զորամաս համապատասխան հրամանին ծանոթանալու համար»:

 Իսկ զորամասիհրամանատարի հրամանի քաղվածքում նշված է.

«Համարել ազատված աշխատանքիցՀՀ ՊՆ ... զորամասի տնտեսական դասակի հարդարողուհի Գայանե Սերգեյի Կիրակոսյանին (1/1)՝ լուծարելով N 182 առ 10.03.2014թ. աշխատանքային պայմանագիրը:

Հանել զորամասի անձնակազմի ցուցակներից և բոլոր տեսակի բավարարումներից ս/թ հուլիսի 04-ից...:

Հիմք՝ ՀՀ ՊՆ N 093 առ 04.05.2018թ. հրաման:

                                          ՀՀ ՊՆ ... զորամասի հրամանատար, գնդապետ Ա. Երոյան

                                         ՀՀ ՊՆ ... զորամասի շտաբի պետ, փոխգնդապետ Ա. Մինասյան

                                         ՀՀ ՊՆ ... զորամասի ՀԲՊ-ՇՊՏ, մայոր  Գ. Ավանյան»:

Ի դեպ, առաջին երկու անձանց անվան դիմաց քաղվածքում ստորագրություն չկա, ինչից կարելի է ենթադրել, որ կամ՝ հրամանատարությունը տեղյակ չէ և ստորագրությամբ չի հաստատել Գայանե Կիրակոսյանի ազատման հրամանը, կամ աչք է փակել աշխատանքից ազատելու՝ անհիմն կամ ոչ պատշաճ ձևակերպումների վրա:

Բացի այդ, պաշտպանության նախարարի վերոնշյալ հրամանը /եթե այն կա/ կարող լինել ընդհանուր ոլորտը կանոնակարգող կամ հանձնարարական պարունակող գաղտնի կամ ոչ գաղտնի հրաման, որից կարող է բխել անհատական իրավական ակտը:    

Իսկ անձի ազատման հրամանը անհատական իրավական ակտ է և այն պետք է հասանելի ու վիճարկելի լինի դատարանում, ուստի այն պետք չէ քողարկել ՊՆ նախարարի հրամանի անվան տակ: Չի բացառվում՝ հետո պարզվի, որ այդ հրամանն ընդհանրապեես առնչություն չունի Գայանեի գործազրկության հետ:

Գուցե սա է պատճառը, որ միջին օղակներում աշխատող ինչ-որ անձինք թույլ չեն տալիս, որ նամակները հասնեն ՊՆ նախարար Դ. Տոնոյանին կամ վարչապետ Նիկոլ Փաշինյանին:    

Այժմ զինհաշմանդամի մայրը չգիտի՝ ինչ անել. նա ավելի վաղ, ստիպված բանկից վարկ է վերցնել որդու անհետաձգելի բուժման շարունակականությունն ապահովելու համար, և աշխատել է, որ կարողանա վարկը մարել... մինչև պետությունը օրենքով սահմանված կարգով վերաստանձնի զինվորին նյութական մեծ ծախսեր պահանջող բուժօգնության կազմակերպումը:

Այժմ որդին զինհաշմանդամների վերականգնողական կենտրոնի բժիշկների ուշադրության կենտրոնում է, սակայն Գայանեի աշխատանքը՝ ընտանիքի սոցիալական խնդիրները հոգալու, բանկի պարտքը մարելու միակ աղբյուրը չկա, բանկն էլ  պահանջում է՝ կատարել պարտավորությունները:

                                                                               Միլենա Միլիտոնյան