запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Պաշտպանը «մոռացել էր» պաշտպանել սպանության պատվիրատուին

Սեդրակ և Անդրանիկ Զատիկյանների սպանության պատվիրատուներից Նարեկ Խաչատրյանի նոր պաշտպան է. Ղազարյանը օգոստոսի 6-ին «մոռացել» էր գալ դատարան և կատարել փաստաբանական ծառայություններ մատուցելու պայմանագրով՝ իր ստանձնած պարտականությունները:

Ղազարյանը, նախապես և անձամբ ծանուցված լինելով նշանակված դատական նիստի մասին, չէր եկել դատարան և որևէ մեկին, նույնիսկ իր պաշտպանյալին կամ դատարանին չէր տեղեկացրել բացակայելու և դրա պատճառի մասին:  

Ինչպես պարզվեց դատական նիստի ընթացքում, մինչ այդ պաշտպանը նույնիսկ դատարանին չէր դիմել գործի նյութերին ծանոթանալու համար: Իսկ դա նշանակում է, որ կամ՝ պայմանագիր չի կնքվել անձի հետ, կամ կնքվել է, բայց նա անբարեխղճորեն է կատարում իր պարտականությունները, կամ՝ պաշտպանյալին «բարեխղճորեն» «մոռանալը» ուղղակի պաշտպանական տակտիկա է:

Առավել հավանական է երրորդ տարբերակը, ինչի մասին դատարան ուղարկած գրության մեջ նշել էր տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ  Վաղարշակ Գևորգյանը: Վիրահատությունից հետո նա չէր կարողացել գալ դատարան: Խնդրել էր իր բացակությունը համարել հարգելի և նշել, որ այն խոչընդոտ չէ տվյալ դատական նիստը շարունակելու համար, քանի որ վերաքննիչ բողոքների հետ կապված անհրաժեշտ պարզաբանումներն ինքն արդեն տվել է, լսել է պաշտպանական կողմի, դատավարության մասնակիցների պատասխանները:

Փաստաբանը գրության մեջ արտահայտել էր նաև իր և իր վստահորդի դժգհությունը՝ պաշտպանական կողմի պատճառով անհիմն հետաձգվող դատավարության կապակցությամբ, ինչպես նաև դատարանից՝ դատավարության ողջամիտ ժամկետները խախտելու առիթով:  Խնդրել էր՝ այսուհետ դատական նիստերը նշանակել ոչ թե երկարաժամկետ ընդմիջումներով, այլ՝ սեղմ ժամկետներով, քանի որ ամբաստանյալը, օգտնվելով իր իրավունքից, կարող է կրկին փոխել պաշտպանին՝ դատը հետաձգելու համար:

Դատարանը նախ հետաքրքրվեց ամբաստանյալ Նարեկ Խաչատրյանից, թե ուզու՞մ է՝ պաշտպան ունենալ, և ինչու իրենք տեղյակ չեն իրենց պաշտպանից: Ամբաստանյալը, դատարանի հարցին ի պատասխան՝ ասաց, որ ուզում է պաշտպան ունենալ, բայց չպատասխանեց դատավորի կողմից՝ մի քանի անգամ հնչեցված հարցին, թե ինչպես անեն, որ նրա պատճառով անհիմն չհետաձգվեն վերաքննիչ դատարանում արդեն մեկ տարի քննվող և դատաքննության եզրափակիչ մասին հասած գործը:  

Դատարանը, լսելով կողմերի կարծիքները, դատական նիստը ստիպված հետաձգեց մինչև սեպտեմբերի 6-ը, քանի դատարանի կազմից Ռուբիկ Մխիթարյանը պետք է օգտվի իր արձակուրդից:    

                                                                               Էլմիրա Մարտիրոսյան