запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Ծառուկյանին պատկանող գործարանների աշխատակիցները ավտոբուսներով գալիս են հրապարակ

«Առաջին լրատվական»-ին հայտնի դարձավ, որ ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող գործարանների աշխատակիցները կազմակերպված ձևով գալիս են Հանրապետության հրապարակ՝ մասնակցելու վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրավիրած հանրահավաքին։

Այդ նպատակով Ծառուկյանի հանձնարարությամբ Աբովյան քաղաքում անվճար ավտոբուսներ են հատկացվել մարդկանց Երևան բերելու համար։ Մեզ հետ զրույցում ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Նաիրա Զոհրաբյանը հաստատեց տեղեկությունը և հավելեց, որ իրենք՝ պատգամավորները, ևս ներկա են լինելու հանրահավաքին։

«Պարոն Ծառուկյանի աշխատողներից բազմաթիվ մարդիկ, մենք ևս հանրահավաքին լինելու ենք, և, բնականաբար, դա կազմակերպելու համար հատկացվել են ավտոբուսներ։ Նրանք ցանկություն են հայտնել մասնակցելու, Ծառուկյանն էլ կազմակերպել է։ Մարդիկ նորմալ, ցիվիլ ձևով պետք է հասնեն հանրահավաքին։ Մենք էլ պատգամավորներով պայմանավորվել ենք կոնկրետ վայրում և միասին գնալու ենք հրապարակ»,- ասաց Նաիրա Զոհրաբյանը։

Նշենք, որ կառավարության 100 օրվա ամփոփմանը նվիրված հանրահավաքին Հայաստանի տարբեր մարզերից մարդիկ մեծ խմբերով գալիս են Երևան։ Արցախից ևս մոտ 1000 մարդ մասնակցելու է հանրահավաքին՝ հաջակցություն և վստահություն Նիկոլ Փաշինյանի։

Նյութի աղբյուրը՝ «Առաջին լրատվական»