запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Վտանգավոր շինարարություն մետրոյի մուտքի վրա...

Օրերս առիթ ունեցա անցնելու Երևանի փոքրիկ Կենտրոնին հարող թանկարժեք հյուրանոցների մոտով: Ուշադրությունս  գրավեցին դրանց դիմացի սալիկները, որոնք ալիքների պես դուրս էին ցցված և անուշադրության դեպքում մարդը կարող է ընկնել՝ վնասվել, հատկապես՝ երեկոյան:

Սկզբում մտածեցի, թե ուղղակի շինարարներն են անորակ գործ կատարել, սակայն երբ դա նկատվեց նաև հարևան հյուրանոցների դիմաց, ենթադրեցի, որ կարող է սալիկների տակ գտնվող հողաշերտն անկայուն լինել:  Չի բացառվում, որ դա ծանր շինարարության հետևանքն է, ինչն իրականացվել է Կենտրոնում մոտ երկու տասնամյակ, և ինչը ժամանակին անթույլատրելի են համարել բազմաթիվ ճարտարապետներ և շինարարական ոլորտի մասնագետներ:

Բայց այժմ շատ ավելի անթույլատրելի շինարարություն է կատարվում Երևանի մետրոյի «Զորավար Անդրանիկ» կայարանի մուտքի վրա:

Մետրոները համարվում են նաև ռազմապաստարաններ, իսկ որոշակի արտակարգ իրավիճակների դեպքում դրանց ելքերը և մուտքերը պետք է ունենան առնվազն ուղևորահոսքերին համապատասխան թողունակություն և ամրություն, որպեսզի, օրինակ, երկրաշարժի, ռմբակոծումների դեպքում այդ մուտքերը չփուլզվեն և չփակվեն: Իսկ ջրհեղեղների դեպքում մարդիկ պետք է կարողանան շատ արագ լքել մետրոյի տարածքը՝ պահուստային և ոչ պահուստային ելքեր  ունենալով դեպի փողոցներ:   

Մինչդեռ, տարեց-տարի մետրոյի նշյալ կանգառի մուտքի՝ անմիջականորեն վերին և մերձակա  հատվածում ընդլայնվող  շինարարությունը, մեր համոզմամբ, չափազանց մեծ վտանգ է ստեղծել ու ստեղծում մետրոյի գործառույթի իրականացման համար՝ վերոնշյալ նշանակության առումով:

Կապիտալ շինարարությամբ ամբողջությամբ փակվել են ձախակողմյան փողոց տանող լայն աստիճանները, և եթե մարդն ուզում է այդ հատվածից մտնել մետրո, ստիպված պետք է մտնի ինչ-որ մեկի սեփականությունը հանդիսացող խանութ և այնտեղով իջնի մետրո: Բայց կան մարդիկ, ովքեր ուղղակի կամ սովորաբար նյարդայնանում են տոնավաճառների, խանութների «փալաս-փուլուսները» ստիպված տեսնելուց, հատկապես երբ դա աշխատանքի գնալու ամենօրյա ճանապարհն է, կամ շտապում են,  գիշեր է... Նրանք ստիպված պետք է շրջանցեն՝ «Ռոսսիա» տոնավաճառի կամ ինչպես ասում են՝ կինոթատրոնի շենքը, որպեսզի կարողանան օգտվել մետրոյից:

Իսկ մետրոյի անմիջական մուտքի վրա այնպիսի խորը հիմք է փորված և այնպիսի ծանր կոնստրուկցիաներով է շինարարություն կատարվում, որկարծես մի քանի հարկանի շենք է կառուցվում: Շատ հավանական է, որ այն կարող է թուլացնել մետրոյի մուտքի ամրությունը և ռեալ վտանգ ստեղծել հանրության անվտանգության համար:

Այլ կերպ ասած՝ «Ռոսսիա-մոլն» ու հարակից մոլերը կարծես «տապանաքար» են դնում «Զորավար Անդրանիկ»-ի վրա:

Տարոն Մարգարյանի ղեկավարած քաղաքապետարանի պատասխանատուները պետք է բացատրեն, թե իրավական ի՞նչ հիմքերի, նորմերի, չափանիշների հիման վրա է տրվել այս անթույլատրելի, վտանգավոր շինարարության թույլտվությունը կամ ի՞նչ հանգամանքներում,քանի որ, մեր տեղեկություններով, կառուցապատողները տևական ժամանակ այն չէին կարողանում ստանալ...՝ չնայած ֆինանսական մեջ հնարավորություններին...        

Հիշեցնենք, որ խնդրո առարկա տարածքը դեռ Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակներից համարվում է  ԱԺ նախկին պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքինը /«Գռզոյենցը»/:

Մեկ այլ օլիգարխ էլ Մալաթիա-Սեբաստիայում է զավթում «Փարոսի» սարը. ԱԺ պատգամավոր Լֆիկ Սամո անունով Սամվել Ալեքսանյանը սարը փորելով ընդլայնում է իր հիպերմարկետի տարածքը, հավանաբար՝ հերթական բիզնեսը խլելու նպատակով:

Նոր իշխանությունը պետք է արագ արգելի այս ամենաթողությունը, անթույլատրելի շինարարությունը, փակի օլիգարխների ախորժակը, որոնք սովորաբար բավարարվում են  հանրության իրավունքների կամ մրցակից գործարարների բիզնես շահերի հաշվին:

Նորանկախ Հայաստանի երեք նախագահների օրոք էլ  իշխանությունը ափսոսել է նույնիսկ մեկ տնաչափ հող տալ երկիրը պաշտպանած ազատամարտիկների  ընտանիքներին, եղածն էլ խլել են, և մինչ օրս շարունակվում է հին ռեժիմներից մնացած որոշ պաշտոնյաների, ծառայողների «լպրծուն» վերաբերմունքը... Տարոն Մարգարյանը պաշտոնազրկվեց, բայց չգիտես ինչու՝ նրան խորհուրդ տվող խորհրդական Հրաչ Մուրադյանը դեռ այնտեղ է...

Ի վերջո, այս աղքատ երկրում պետք չեն այդքան սուպերմարկետներ և հիպերմարկետներ... Վերջ տվեք չտեսի ու գավառականի գործելաոճին: Այլևս չպետք է լինեն արտոնյալներ՝ անկախ նրանից, թե ում թիմակիցն են...

                                                                            Էլմիրա Մարտիրոսյան