запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը կլինի Հանրապետության հրապարակը, կարգախոսը՝ «Դու անկախ ես»

Սեպտեմբերի 21-ի միջոցառումների կիզակետը լինելու է Հանրապետության հրապարակը, և այս մի միջոցառումն իր տրամաբանությամբ, սփռվածությամբ ու ապակենտրոնացված լինելով տարբերվող և աննախադեպ կլինի։

Այսօր Հանրապետության հրապարակում կայացած ասուլիսի ժամանակ նման հայտարարություն արեց Կառավարության աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը՝ խոսելով ՀՀ անկախության օրվան նվիրված միջոցառումների մասին։ 

Նա տեղեկացրեց, որ Հանրապետության հրապարակ տանող բոլոր փողոցները   տրամադրված են լինելու քաղաքացիներին, այսինքն՝ ավտոերթևեկության համար փակ է լինելու։

«Միջոցառումն անցկացվելու է «Դու անկախ ես» կարգախոսի ներքո, սա հստակ ուղերձ է՝ հաշվի առնելով նաև թավշյա հեղափոխության մեր ունեցած փորձը։ Այս կարգախոսով յուրաքանչյուր քաղաքացի թիրախավորվում է, ուղերձը հղվում է յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու։ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է կրի ու հասկանա, որ ինքն անկախ է դրանից  բխող բոլոր հետևանքներով»,-ասաց նա։

Աղաջանյանի խոսքով՝ այս միջոցառումը լինելու է ներառական բոլորի իմաստներով։ Ըստ նրա՝ Հրապարակ տանող բոլոր բեմերում ներկայացվելու է գրեթե բոլոր ոճերի երաժշտություն, այսինքն՝ ներառելու է մշակութային  բոլոր շերտերը։

«Այս տեսանկյունից կարևոր տարբերություն կլինի նախկինում կազմակերպված միջոցառումներից, երբ կար հստակ արտիստների խումբ, որոնք ինչ-որ չափով օգտվում էին պետության կողմից կազմակերպվող միջոցառումներին մասնակցելու մենաշնորհից։ Այս անգամ կտեսնեք երիտասարդ դեմքեր, որոնք անմիջական ֆորմատի մեջ ելույթ կունենան ՀՀ քաղաքացիների համար»,- շարունակեց Աղաջանյանը։

Վերջինս նաև տեղեկացրեց, որ սեպտեմբերի 21-ին ընդունելություն կլինի նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մոտ՝ Բաղրամյան 26 կառավարական շենքում։ 

«Երևի տեղյակ եք՝ նախկինում այդ ընդունելությունները հիմնականում կազմակերպվում էին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:

Այս անգամ այն տեղի կունենա Բաղրամյան 26 հասցեում գտնվող կառավարական շենքում: Այդտեղ ևս ձեզ սպասվում է բավականին հաճելի անակնկալ»,- մանրամասնեց Էդուարդ Աղաջանյանը:


Իսկ Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետ Ռուբեն Հովհաննիսյանը հայտնեց, որ միջոցառումների մեկնարկը տրվելու է Երևանի Հանրապետության հրապարակից՝ ժամը 12:00-ին: 

«Միջոցառումների մեկնարկը տրվելու է կավճանկարչությամբ, որին կմասնակցի շուրջ 2 հազար աշակերտ: Ժամը 13:00-ից՝ կավճանկարչությունից անմիջապես հետո Հանրապետության հրապարակում գործելու է «Վերնիսաժ» խորագրով գեղանկարչության ցուցահանդեսը: Ժամը 13:00-ից սկսում են աշխատել նաև Հանրապետության հրապարակում տեղադրված երկու բեմերը, որոնք աշխատելու են մինչև 23:00-ն: Մանկական քաղաքը նույնպես լինելու է Հանրապետության հրապարակում, որը գործելու է շատրվանների դիմացի մայթի ամբողջ երկայնքով»,-ասաց Հովհաննիսյանը: 

Մայրաքաղաքում լինելու է փողային նվագախմբերի երթ, որը մեկնարկելու է ժամը 13:00-ից, Ազատության հրապարակից:  Փողային նվագախմբերի հավաքը լինելու է Հանրապետության հրապարակում: «Նվագախմբերի շքերթն իր ավարտը ունենալու է միասնական կատարումներով»,- նշեց Ռուբեն Հովհաննիսյանը: 

Հանրապետության հրապարակում տեղադրված է լինելու տոնական ավան, որտեղ լինելու է ցուցահանդես-վաճառք, հայկական ուտեստների, գինիների և գարեջրի տեսականիների համտես: «Հանրապետության հրապարակում և ամբողջ մայրաքաղաքում տոնական միջոցառումները կամփոփվեն մեծ տոնական հրավառությամբ, որը կլինի ժամը 23:00-ին»,- ասաց Երևանի քաղաքապետարանի մշակույթի վարչության պետը: 

ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցն էլ հավելեց, որ ՀՀ քաղաքացիներն այսօրվանից պետք է խանդավառված ու վարակված լինեն՝ անկախության ուրախությունն իրենց մեջ ունենալով։ Մշակույթի նախարարը նաև տարբեր ոլորտների հեղինակավոր ու գնահատված մարդկանց սեպտեմբերի 21-ին՝ ժամը 14։00-ին, հրավիրել է Հանրապետության հրապարակ՝ քաղաքացիների հետ զրուցելու ու նկարվելու։ 

«Նախատեսված է հատուկ ժամ Հանրապետության հրապարակում, որը պայմանականորեն անվանել ենք «սելֆի ժամ»։ Այս ժամին քաղաքացիները կկարողանան նկարվել հայտնի գործիչների հետ»,- եզրափակեց Լիլիթ Մակունցը։

Նյութի աղբյուրը՝ «Թերթ»