запчасти для вилочных погрузчиков запчасти для автопогрузчиков Ремонт и обслуживание погрузчиков Ремонт штабелеров и ричтраков Ремонт двигателя погрузчика Ремонт электропогрузчиков Ремонт дизельных погрузчиков Ремонт автопогрузчиков Ремонт вилочных погрузчиков ремонт погрузчиков Инверторные кондиционеры в москве Инверторные кондиционеры с установкой Купить кондиционер в москве Кондиционеры в москве недорого Кондиционеры с установкой недорого в москве Кондиционеры с установкой недорого в москве цена шоу бизнес россии видео прикол как лечить колени леди блог кулинарный рецепт

Lakmus

ՊԵԿ-ն էլեկտրոնային ծանուցում ուղարկելիս կբացառի մարդկային գործոնը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պատրաստվում է էլեկտրոնային ծանուցումներ ուղարկելու գործընթացում բացառել մարդկային գործոնը:

«Արմենպրես»–ի փոխանցմամբ` այս մասին սեպտեմբերի 28-ին տեղի ունեցած ասուլիսում լրագրողներին ասաց ՊԵԿ իրավաբանական վարչության պետ Արման Մնացականյանը:

«Առաջիկայում կգործարկվի «Իրավական վարույթների վարման» համակարգը, որի արդյունքում հարկ վճարողների էլեկտրոնային ծանուցման գործընթացում ընդհանրապես կբացառվի մարդկային գործոնը: Այս հանգամանքով պայմանավորված՝ կբարձրանա հարկային վարչարարության արդյունավետությունը, կբացառվեն սուբյեկտիվիզմն ու կոռուպցիոն ռիսկերը հարկ վճարողների ու հարկային մարմինների միջև: Ծրագիրն այժմ թեստավորման փուլում է: Ամենայն հավանականությամբ 10 օրվա ընթացքում այն կգործարկվի»,- ասաց Մնացականյանը:

Հարկ վճարողները էլեկտրոնային ծանուցումները ստանալու են նախօրոք իրենց կողմից ներկայացված էլեկտրոնային հասցեների միջոցով: Մնացականյանի խոսքով` դրանց չներկայացնելու պարագայում, հարկ վճարողն իր ծանուցմանը կարող է ծանոթանալ azdarar.am կայքի միջոցով:

«2018 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել  հարկային օրենսգրքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու մասին օրենքը, որը նախատեսում է, որ հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարության շրջանակում օրենքով պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերը` որոշումներ, արձանագրություններ ու ծանուցագրեր, պետք է ներկայացվեն էլեկտրոնային փոստի միջոցով կամ տեղադրվեն azdarar.am կայքում: Էլեկտրոնային փոստին ուղարկելու և կայքում ծանուցումը տեղադրելու հաջորդ օրվանից տվյալ անձը համարվում է պատշաճ ծանուցված»,- նշեց Արման Մնացականյանը:

Պետական եկամուտների կոմիտե էլեկտրոնային փոստի հասցե չներկայացնելու դեպքում որևէ պատասխանատվություն չի նախատեսվում:

Նյութի աղբյուրը՝ Արմենպրեսս